Իսլամ ընդունելու դրական կողմերը

Muslims Islam Mosque Prayer

Շատ մարդիկ Իսլամ են ընդունում հետևյալ պատճառներով.

Իսլամը Աստվածային վերջին կրոնն է, որը ուղարկված է մարդկությանը:

Իսլամը ճանաչում է Ալլահի նախկին հայտնությունները, այնժամ, երբ հրեաները չեն ընդունում Հիսուսին, իսկ քրիստոնեաները չեն ընդունում Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան): Իսկ մուսուլմանները ճանաչում են Մովսեսին, Հիսուսին և Ալլահի բոլոր մնացած մարգարեներին, խաղաղություն նրանց բոլորին:

Իսլամում մարդը ամընդհատ կապված է իր Տիրոջ հետ բոլոր թեմաների ու դեպքերի մեջ:

Իսլամը դա մի կրոն է, որը երբեք չի անհետանա կամ փոփոխվի: Հարրի Գ. Դորմանը գրել է. «Նա (Ղուրանը) հանդիսանում է Աստծո բառացի հայտտնությունը, որը թելադրել է Մուհամեդին Գաբրիելը, և այն կատարյալ է իր ամեն տառի մեջ: Դա հավիտենական անփոփոխ հրաշք է, որը վկայում է ինքն իր մասին ու Ալլահի առաքյալ Մուհամեդի մարգարեության մասին: Ղուրանի աստվածայինությունը ցուցադրվում է նրա յուրահատուկ և բարձրաճաշակ ոճում, որ ոչ մարդիկ ոչ ջիները չէին կարող լույսի բերել նրա ոչ մի այաթի պես բան, ուր նրա մեջի տեղեկություններից որևէ բան գրել ու կարդալ չիմացող Մուհամեդը չէր կարող մենակով հավաքեր»: (“Towards Understanding Islam”, էջ. 3.)

Իսլամը կրոն է, որը իր մեջ է ընկալում մարդու ինչպես նյութական այնպես էլ հոգեբանական կյանքի ձևը: Այն ղեկավարում է ամեն մանրուք: Աբրուր-Ռահման իբն Զեյդը պատմել է, որ մի անգամ մեկը Սալմանին հարցրեց. «Ձեր մարգարեն ձեզ ամեն ինչ սովորացրե՞ց, նույնիսկ կարիք հոգա՞լը»: Սալմանը պատասխանեց. «Իհարկե: Նա մեզ արգելեց ուղղվել դեմքով դեպի Քիբլը (այսինքն դեպի Քաբբա) կարիքը հոգալու ժամանակ, մաքրվել աջ ձեռքով, երեք քարից քիչ օգտագործել կամ օգտագործել ոսկորներ կամ չորացած թրիքներ (կարիքը հոգալուց հետո մաքրվելու համար)» (Մուսլիմ):

Հնդիկ բանաստեղծ Sorojini Naidu-ն ասել է. «Արդարության զգացմունքը Իսլամի ամենահոյակապ իդեալներից մեկն է: Այդ կրոնում ես իսկապես հայտնաբերեցի այն գործող կյանքի սկզբունքները, որոնց մասին խոսվում է Ղուրանում: Եվ այդ սկզբունքները ոչ թե ձևական, այլ ամենօրյա պրակտիկ օրենքներ են, որ պետքական են ամբողջ աշխարհին»:

Իսլամը ընդհանուր առմամբ հավասարաչափ բավարարում է մարդու ֆիզիկական ու հոգեբանական կարիքները, միաժամանակ չխոչընդոտելով դրանցից որևէ կողմին:

Անգլիայի արքայազն Կառլոսն ասել է.

«Այսօր Իսլամը մեզ կարող է սովորացնել այս աշխարհի կյանքն ընկալելու մի ճանապարհ, որ նույն քրիստոնեությունը կորցրել է, մնալով ավելի աղքատ: Իսլամը ժխտում է առանձնացնել մարդուն բնությունից, կրոնը գիտությունից, հոգին առարկայից»:

Իսլամը չի հակադրում մարդկային մտքին ու բնությանը:

Իսլամը կրոն է բոլոր մարդկանց համար, անկախ նրանց կրթությունից, բնակավայրից ու ժամանակից՝ որում նրանք ապրում են: Դա առանձնացնում է Իսլամը նախորդ կրոններից, որոնք նախատեսված էին որոշ ազգերի համար և ուղարկվեցին որոշ ժամանակ: Օրինակ՝ հրեա կարող է լինել նա՝ ով ծնվել է հրեա: Իսկ ինչ վերաբերվում է քրիստոնեությանը, ապա Հիսուսն ասել է. «Ես ուղարկված էի Իսրայելի երեխաների կորած գառներին...»:

Ղուրանի հետևյալ կրկնօրինակը, որը արված է պապիրուսի վրա ոսկեջրված տառերով, վկայում է այն մասին, թե ինչ մեծ ուշադրություն էին դարձնում մուսուլմանները գրքի պահպանությանը:
Ղուրանի հետևյալ կրկնօրինակը, որը արված է պապիրուսի վրա ոսկեջրված տառերով, վկայում է այն մասին, թե ինչ մեծ ուշադրություն էին դարձնում մուսուլմանները գրքի պահպանությանը:

Իսլամը ունիվերսալ կրոն է, որը պիտանի է բոլորի համար, անկախ նրա ապրելու ժամանակից, ցեղից ու լեզվից: Դրա ապացույցը գտնվում է հետևյալ խոսքում.

«Ով դու (Մարգարե), որ դու ծածկված ես (մի ծածկոցով): Ոտքի ելիր և նախազգուշացրու: Եվ Տիրոջդ փառաբանիր» (Ղուրան 74:1-3)

Այս այաթում Արարիչը հրամայում է Իր առաքյալին բացահայտորեն Իսլամ քարոզել, և Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կատարեց այդ հրամանը, կոչ անելով իր ժողովրդին երկրպագել միակ Աստծուն: Այդ ճանապարհին Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) շատ դժվարություններ հանդիպեց, սակայն երբեք չէր տատանվում, ընդ որում միայն բարին էր կամենում: Նա այդ ժամանակվա մի քանի թագավորներին նամակ ուղարկեց, որոնցից էին Բյուզանդիայի իմպերատորը, Պարսկաստանի ու Եթովպիայի կառավարիչներին, և նրանց Իսլամի կոչեց: Եթե Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կրոնը ունիվերսալ չլիներ, համընդհանուր, կկանչե՞ր նա մարդկանց որոնք ապրում են աշխարհի տարբեր մասերում: Ինչու՞ նա պետք է ռիսկի դիմեր, եթե Աստծո հրամանը չլիներ, որ այդ աստվածային առաքելությունը հասցվեր ամբողջ մարդկությանը: Մի մոռացեք, որ այդ կոչերը ստացող արքաներից յուրաքանչյուրը ուներ իշխանությունը և լավ պատրաստված ու զինված բազմաթիվ զորք:

Ալլահի առաքյալն ասել է.

Letter To the Negus, King of Abyssinia
«Ալլահ գթասիրտ, ողորմածի անունով: Ալլահի առաքյալ Մուհամեդից Նեգուսին՝ Եթովպիայի մեծ թագավորին: Խաղաղություն նրանց՝ ովքեր ճշմարիտ ճանապարհին են անցել: Օրհնում եմ Ալլահին՝ Միակ Աստծուն, որից բացի աստված չկա, և վկայում եմ, որ Մարիամի որդի Հիսուսը մի ոգուց բարձր ոչինչ չէր, որ ստեղծվեց Նրա կողմից և Նրա Խոսքից (Եղի՛ր, և եղավ), որ անց կացրեց Մարիամին՝ բարի, ջինջ օրիորդին, որպեսզի ընդունի Հիսուսին: Ալլահը նրան ստեղծեց Իր ոգուց, ինչպես ստեղծեց Ադամին Իր ձեռքով: Կոչ եմ անում քեզ ու քո մարտիկներին դեպի Ալլահի ուղղորդմանը: Վկայում եմ, որ փոխանցել եմ Ուղերձը: Կոչ եմ անում ձեզ լսել և ընդունել իմ խորհուրդը: Խաղաղություն նրանց՝ ովքեր ճշմարիտ ճանապարհին են անցել:(Ահմադ)
Letter To Heraclius the Emperor of Rome

Թարգմանություն.

«Ալլահ գթասիրտ, ողորմածի անունով: Աբդուլլայի որդի, Ալլահի առաքյալ Մուհամեդից Բյուզանդիայի կառավարիչ Հերակլիսին: Խաղաղություն նրանց՝ ովքեր եկել են ճշմարիտ ճանապարհի: Ես քեզ Իսլամի եմ կոչ անում: Ընդունիր Իսլամն ու դու կփրկվես՝ (կազատվես քո կատարած մեղքերից և Ալլահի պատժից ապագա կյանքում) Ալլահը քեզ կրկնակի նվիրատրություն կշնորհի (կրկնակի, քանի որ ընդունում է նա և նրան ենթարկվողները): Եթե ժխտես Ալլահի առաքելությունը, ապա պատասխանատու կլինես Արիոսի հետևորդների հետ եղածների համար. «Ասա. «Ով գրության մարդիկ: Եկեք մի արդար խոսքի գանք մեր և ձեր մեջ, որ չենք երկրպագելու ոչ ոքի բացի Ալլահից, Նրան ոչ մի գործնկեր չենք տալու և միմյանց տեր չենք համարելու, բացի Ալլահից»: Եթե նրանք ժխտեն, ապա ասեք. «Վկայեք, որ մենք մուսուլմաններ ենք»»:
Letter To Moqoqas the Ruler of the Christians in Egypt

Թարգմանություն.

«Ալլահ գթասիրտ, ողորմածի անունով: Ալլահի առաքյալ Մուհամեդից Եգիպտոսի քրիստոնյաների կառավարիչ Կիրոսին: Խաղաղություն լինի նրանց՝ ովքեր եկել են ճշմարիտ ճանապարհի: Ես քեզ Իսլամի եմ կոչում: Իսլամն ու դու կփրկվես՝ (կազատվես քո կատարած մեղքերից և Ալլահի պատժից ապագա կյանքում) Ալլահը քեզ կրկնակի նվիրատրություն կշնորհի (կրկնակի, քանի որ ընդունում է նա և նրան ենթարկվողները): «Ասա. «Ով գրության մարդիկ: Եկեք մի արդար խոսքի գանք մեր և ձեր մեջ, որ չենք երկրպագելու ոչ ոքի բացի Ալլահից, Նրան ոչ մի գործնկեր չենք տալու և միմյանց տեր չենք համարելու, բացի Ալլահից»: Եթե նրանք ժխտեն, ապա ասեք. «Վկայեք, որ մենք մուսուլմաններ ենք»»: