Ո՞վ է Ալլահի առաքյալը:

Letter Muhammad in Arabic written on a door

Նրա լրիվ անունն է Մուհամեդ (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) իբն Աբդուլլահ իբն Աբդուլ Մութթալիբ իբն Հաշիմ: Նա նաեւ հայտնի է որպես Աբուլ-Կասիմ: Նա պատկանում է արաբական Քուրայշ ցեղին, որը սկիզբ է առել Ադնանից՝ Իսմայիլի որդիներից մեկից: Իսմայիլը Ալլահի մարգարե Իբրահիմի (Աբրահամի) որդին էր:

Ալլահի մարգարե Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ծնվել է 571 թվականին Մեքքա քաղաքում, որը հանդիսանում է Արաբական թերակղզու կրոնական կենտրոն, քանի որ նրա տարածքում էր գտնվում սուրբ Կաաբան, կառուցված Իբրահիմի եւ նրա որդու Իսմայիլի կողմից:

Դեռ մինչ նրա առաջին Հայտնությունը, նա իր ժողովրդում հայտնի էր որպես «Ալ-Ամին»՝ «վստահության արժանի, հուսալի»: Ճանապարհորդությունից առաջ, Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ցեղակիցները, առանց վարանելու նրան էին թողնում թանկարժեք իրերը պահպանման հուսալի պահպանության համար: Նրան նաեւ անվանում էին «Աս-Սադիկ»՝ «ազնիվ», իր բացառիկ ազնվության համար: Նա երբեք չէր ստում, չէր գործում անհավատի պես եւ տարբերվում էր անսովոր բարյացակամությամբ: Լինելով քառասուն տարեկան, Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ստանում է առաջին Հայտնությունը: Այդ մասին նա մեծ անհանգստությունով տեղեկացնում է իր կնոջը՝ Խադիջային (թող Ալլահը գոհ լինի նրանից).

«Ես վախում եմ իմ համար», սակայն Խադիջան պատասխանեց.
«Ո՛չ: Երդվում եմ Ալլահով, որ նա երբեք քեզ չի հիասթափեցնի: Չէ որ պահպանում ես լավ կապերը քո բարեկամների հետ, օգնում ես նեղն ընկածներին, տալիս ես ունեցվածքդ խեղճերին ու որբերին, հարգում ու հյուրասիրում ես հյուրերին և օգնում ես նրանց՝ ովքեր դժվար պահեր են ապրում» (Ալ-Բուխարի)

Եւ տասներեք տարիների ընթացքում նա մնաց Մեքքայում, քարոզելով միաստվածություն: Հետո Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) տեղափոխվեց Մեդինա քաղաք, կոչ անելով տեղի մարդկանց դեպի Իսլամ եւ նրանք պատասխանեցին այդ կոչին: Այնտեղ՝ Մեդինայում Մարգարեն ստացավ կրոնի մյուս օրենքներն ու կանոնները:

Ութ տարի անց, Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) որպես հաղթող վերադարձավ ու մտավ Մեքքա: Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) մահացավ վաթսուներեք տարեկան տարիքում, այն բանից հետո, երբ Ալլահն ավարտեց ուղարկել Ղուրանը լիովին: Այդ ժամանակ կրոնական օրենսդրության կազմավորումը ավարտված էր: Իսլամը ամբողջովին ավարտված էր եւ արաբական ազգի մեծամասնությունն ընդունել էր այդ կրոնը:

Ի՞նչ են ասում Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) մասին

George Bernard Shaw-ն իր «Իրական Իսլամը» գրքում գրել է.

«Միշտ բարձր եմ գնահատել Մուհամեդի կրոնն իր հրաշալի ապրունակության համար: Դա միակ կրոնն է, որը ցույց է տալիս, որ ունի ընդունվող ունակություն բոլոր ժամանակների ու տեղերի համար: Մուհամեդի կրոնի հետ կապված կանխագուշակել էի, որ այն կնդունվի ապագայում, ինչպես արդեն դառնում է ժամանակակից Եվրոպայում: Միջնադարի աստվածաբանները կամ չիմանալուց, կամ էլ թշնամությունից, Մահմեդականությունը նկարեցին ամենագորշ գույներով: Ճշմարիտ, որ ուսուցանված էին, այնպես, որ ատեին Մուհամեդ մարդուն ու նրա կրոնը: Նրանց համար Մուհամեդը հավասար էր նեռին: Ես ուսումնասիրել եմ Մուհամեդին՝ հրաշալի մարդուն, և իմ կարծիքով նա պետք է անվանվի ոչ թե նեռ (Անտիխրիստ), այլ մարդկության փրկիչ»:

Annie Besant-ը «Մուհամեդի կյանքն ու ուսումը» գրքում ասում է.

«Հնարավոր չի, որ Արաբիայի մեծ մարգարեի կյանքն ու բնավորությունը ուսումնասիրողն ու իմացողը, նրա ուսմունքն ու ապրելակերպը ճանաչողը անհարգալից վերաբերվի Աստծո ամենախոշոր առաքյալին: Հնարավոր է, որ իմ գրածից շատ բաներ ձեզ արդեն հայտնի ու ծանոթ են, սակայն երբ ես ինքս վերընթերցում եմ իմ գրածները, ինձ կրկին ու կրկին գերում է մի նոր հարգանքի ու սխանչացման զգացում Արաբիայից այդ տղամարդկային ու հզոր ուսուցչի հանդեպ»: