Ի՞նչ է Ղուրանը:

A decorated Quran cover

Ղուրանը մուսուլմանների օրենսգիրքն է, որը կառավարում և կարգավորում է նրանց կյանքի ինչպես հոգեւոր, այնպես էլ ամենօրյա գործերը: Այն տարբերվում է նախկին Սուրբ Գրերից հետևյալ պատճառներով.

Ղուրանը վերջին Աստվածային Գիրն է, որ ուղարկվել է, և այդ պատճառով Մեծն Ալլահը խոստացել է պահպանել ամեն փորձությունից մինչ Դատաստանի Օրը:

Ալլահն ասել է.

«Մենք ցած (Երկիր) ուղարկեցինք Ղուրանը և կպահպանենք այն (փոփոխություններից կամ կորստից)» (Ղուրան 15:9)

Ղուրանը պարունակում է բոլոր օրենքները, որ վերափոխում են հասարակությունը և որոնց կատարումը երաշխավորում է հաջողություն բոլորի համար:

Ղուրանում գրված են մարգարեների ու առաքյալների պատմությունները, և նրանց ու նրանց ժողովրդի միջև տեղի ունեցածները, Ադամից մինչև Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան):

Այն ուղարկվել է բոլոր մարդկանց համար, որպեսզի կարողանան ապրեն մի կյանք՝ հարուստ խաղաղությունով ու հաջողությունով և նրանց խավարից հանելու և դեպի լույս տանելու համար:

Ղուրանի ընթերցումը, անգիր սովորելն ու դասավանդելը հանդիսանում են երկրպագման գործողություններ:

Ի՞նչ է ասվել Ղուրանի մասին

Maurice Bucaille իր «Ղուրանն ու ժամանակակից գիտությունը» գրքում գրել է.

«Ղուրանի մի իսկապես մանրամասն հետազոտությունը, ժամանակակից գիտությւն լույսի տակ, մեզ կհամոզի, որ ճանաչենք այն համաձայնությունը, որ գոյություն ունիամանակակից գիտության և Ղուրանի միջև, ինչպես արդեն ասվել է տարբեր դեպքերում: Միաժամանակ մեզ ստիպում է դատել որպես անհավատալի, հաշվի առնելով Մուհամեդի ժամանակաշրջանի գիտելիքների մակարդակը, որ մի մարդ կարող էր լինել այդ գիտելիքների ու մեջբերումների հեղինակը: Այդ մտքերը ցույց են տալիս ղուրանյան հայտնության յուրօրինակությունն ու ստիպում են գիտնականին, որ խոստովանի, ու չի կարող որևէ բացատրություն տա հիմնվելով միայն ոչ հոգևորական մոտեցումների վրա»: