Ի՞նչ է Իսլամը:


Քաաբայի դարպասները: Քաաբայի հանդեպ հարգանքի տուրքի համար դարպասները պատրաստված են ոսկուց: Բացվում են տարին մի ամգամ, հաջի ժամանակաշրջանից առաջ՝ երբ Քաաբան լվանում են ու ծածկվում Քիսուայով (հատուկ ծածկոց):

Իսլամ նշանակում է երկրպագել Ալլահին, հավատ Նրա Յուրօրինակությանը (միակ), Նրան հնազանդ լինելը և Նրան Հավասար ոչինչին չհամարելը: Այն տանելիության ու հեշտության կրոն է: Ալլահն ասում է.

«Ալլահը ձեզ ցանկանում է թեթեւություն եւ չի ցանկանում դժվարություններ»: (Ղուրան 2:185)

Իսլամը դա կրոն է, որի միջոցով հասնում են հոգական հանգստության եւ խաղաղության:

Ալլահն ասում է.

«Հավատացողների սրտերը հանգստանում են Դիկր Էլլահի (Ալլահի անվանման արտասանությունը) հետ: Այո, անկասկած, (միայն) Դիկր Էլլահի մոտ են հանգստանում սրտերը» (Ղուրան 13:28)

Իսլամը դա գթասրտության եւ կարեկցանքի կրոն է: Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Գթասիրտ Ալլահը պարգեւատրում է իր ողորմությամբ նրանց, ով գթասիրտ է: Եղիր ողորմած երկրային էակների հանդեպ եւ դուք անպայման կպարգևատրվեք Նրա գթասրտությամբ, Ով երկնքում է» (Տիրմիդի):

Իսլամը դա սիրո և մարդկայնության կրոն է: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Ալլահի մեծ սերը վայելում են այն մարդիկ, ովքեր ավելի օգտակար են մյուսների համար» (Աե-Տաբարանի)

Իսլամը դա պարզ կրոն է, հեռու ցանկացած հակասություններից եւ սխալներից: Ալլահն ասում է.

«Եվ չենք ուղարկել քեզանից առաջ (ով Մուհամեդ) ոչ տղամարդկանց (մարգարեներ), որոնց հոգեշնչել ենք: Եթե չգիտեք դա (ով Մեքքայի անհավատներ, որ ասել եք, թե Ալլահը անհնար է մարդ ուղարկի որպես մարգարե), հարցրեք գրերը ունեցողներին (քրիստոնյաներին ու հրեաներին, որ աստվածաշունչ ունեն, թե արդյո՞ք Իմ ուղարկած արաքյալները ձեզանից առաջ մարդիկ էին, թե՞ հրեշտակներ)» (Ղուրան 16:43)

Իսլամը դա համընդհանուր կրոն է: Դա կոչ է, որը չի սահմանափակվում մարդկանց որոշակի տեսակով, այլ ուղղված է ողջ մարդկությանը: Ալլահն ասում է.

«Մենք քեզ ուղարկել (ով Մուհամեդ) ենք բոլոր մարդկանց համար որպես (Դրախտի) ավետաբեր եւ (դժողքի կրակների մասին) նախազգուշացնող լրատու, սակայն մարդկանց մեծ մասը դա չգիտի (քանի որ հեռանում են ճշմարտությունից)» (Ղուրան 34:28)

Իսլամը դա կրոն է, որը տալիս է Իսլամ մտնող մարդուն, նոր կյանք սկսելու հնարավորություն, քանզի Ալլահը ներում է նրա նախկին մեղքերը: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Իսլամը մաքրում է մարդու մինչ իսլամ մտնելը բոլոր կատարած մեղքերը»: (Մուսլիմ)

Իսլամը դա լիակատար, իդեալական կրոն է, որը հանդիսանում է վերջին եւ վերջնական Աստվածային Պատվիրանը: Նա փոխարինում է բոլոր նախկին կրոնները: Ալլահն ասում է.

«Այսօր իդեելականացրեցի եմ ձեզ համար ձեր կրոնը և ավարտել եմ ձեց ուղղված իմ օրհնությունը և ընտրել եմ ձեր համար Իսլամը որպես կրոն» (Ղուրան 5:3)

Ալլահին երկրպագման բոլոր գործողությունները իրենց ձեւով բաժանված են երեք տիպի. խոսքեր, ֆիզիկական գործողություններ, համոզմունքներ:

Նրանք հանդիսանում են մուսուլմանական համայնքի միասնության, ընդհանրության երաշխիք եւ մեծ դեր են խաղում անձի դաստիարակությունում, որը օժտված կլինի մեծ բարոյական հատկանիշներով, մաքուր եւ պարզ սրտով:

Ինչ է ասվել Իսլամի մասին

W. Montgomery Watt-ը իր «Ի՞նչ է Իսլամը» գրքում գրել է.

«նախնական համոզմունքը միայն մեկն է այն շատ խոչընդոտներից, որ Եվրոպացին կամ Ամերիկացին հանդիպում է Իսլամի ուսումնասիրության ճանապարհին: Ձգտելով սահմանել Իսլամը, որպես «Ղուրանի Կրոն» կամ «այսօր չորս հարյուր միլիոն մուսուլմանների կրոն», նա ի հայտի է բերում մի տերմին, որը իր էությամբ բավարար չէ եւ անընդունակ է նկարագրել նման մեծ հասկացությունը, ինչպիսին է Իսլամը:
Իսկ ի՞նչ իմաստ է թաքցնում իր մեջ «կրոն» բառը արեւմուտքի բնակչի համար:
Լավագույն դեպքում, դա մեկ կամ երկու ժամ հանգստյան օրերին որոշակի ծիսակատարություններին նվիրելն է, որը արթնացնում է մարդու մեջ բարությունը մյուսների հանդեպ, քաջալերում է հետեւել չափորոշված նորմերի հարաբերությունները տղամարդու եւ կնոջ միջեւ, տալիս է ինչ-որ հոգեբանական աջակցություն, որը օգնում է մարդուն պայքարել ամենօրյա դժվարությունների դեմ: Նման կրոնի ազդեցությունը առեւտրի, տնտեսության, հարաբերությունների, ինչպես նաեւ քաղաքականության վրա շատ աննշան է կամ ընդհանրապես բացակայում է:
Վատագույն դեպքում կրոնը (որևմտյան հասկացույամբ) դաստիարակում է հասարակության ավելի հաջողակ անդամների սրտերում ինքնահավանություն եւ ունայնություն: Եվրոպացիների մի մասն ընդհանրապես համարում է կրոնը որպես Ափիոն, որը թույլատրում է շահագործողներին պահել մյուս մարդկանց հնազանդության տակ:
Եւ որքան շատ է տարբերվում այս ամենից կրոնի մուսուլմանական հասկացությունը, Ղուրանում արտահայտված հետևյալ պարզ այաթում.
«Ալլահի ճշմարիտ կրոնը (որ ընդունելի է Ալլահի համար) դա Իսլամն է» (3:19)
Ղուրանում օգտագործված «Կրոն» բառի արաբական համարժեքը «դին» բառն է: Լեզվաբանորեն, դա նշանակում է մարդու կենսակերպը իր բոլոր բազմազանությամբ: Եվ այս հասկացությունը չի սահմանափակվում միայն եզակի մարդկանց անձնական կյանքով, այլ նաև ներառում է ինչպես անձնական, այնպես էլ մարդկային կյանքի հանրային կողմերը: Այն իր մեջ ներառում է ողջ հանրային համակարգը, իր մեջ առնելով աստվածաբանական դոգմաները, երկրպագման տարբեր ձեւերը, քաղաքական տեսությունը եւ վարվելակերպի մանրամասն բնութագիրը: Սրան է վերաբերում նաեւ այն, որ եվրոպացիներն անվանում են «անձնական հիգիենայի եւ էթիկայի օրենքներ»: