Զամզամ ջրհորը

Զամզամ ջրհորը
Զամզամ ջրհորը գտնվում է Քաաբայից 21մ հեռավորության վրա: Փորվել է ձեռքերով և նրա խորությունը 30մ է, իսկ լայնքը տատանվում է 1,08-2,66մ:

Իբրահիմը Ագարի և իր որդի Իսմաիլի հետ գնաց Քաաբայի մոտակայքում գտնվող մի տեղ և այնտեղ մի ծառի տակ թողեց նրանց (Զամզամի մոտ, որը դեռ չէր հայտնաբերված): Մինչ այդ Մեքքան անբնակելի վայր էր, սակայն Աբրահամը ընտրեց այն որպես կացարան Ագարի և Իսմաիլի համար: Եվ (Իբրահիմը) նրանց այնտեղ թողեց, տալով նրանց սնունդ ու ջրով լի մորթյա տարան, որից հետո նա շարժվեց (դեպի տուն), իսկ Իսմաիլի մայրը հետևում էր նրան ասելով.

«Ով Իբրահիմ, ու՞ր ես գնում: Այստեղ ոչ ոք չկա, որ մեր հետ լինի և ոչինչ օգտակար չկա»:

Եվ նա շատ անգամ կրկնեց (այդ խոսքերը), սակայն Աբրահամը նույնիսկ չշրջվեց նրա կողմը: Հետո Իբրահիմի կինը հարցրեց նրան. «Ալլա՞հն է հրամայել քեզ անել դա»: Նա պատասխանեց. «Այո»: Ագարն ասաց. «Ուրեմն նա չի թողնի մեզ»: Դրանից հետո վերադարձավ (Իսմաիլի մոտ), իսկ Աբրահամը գնաց (շարունակեց ճանապատհը), հասնելով լեռնանցքին, որտեղ չէին կարող տեսնել նրան, ուղղվեց Քաաբայի կողմը և խնդրեց Ալլահին հետևյալ խոսքերով.

«Տե՛ր մեր, ես իմ հետնորդներից որոշներին բնակեցրեցի հովտում, որտեղ ոչինչ չի աճում, քո անձեռնամխելի Տանը, Տեր մեր: Որպեսզի նրանք աղոթք անեն (կամ որպես կոչ ի Ալլահ՝ Տեր մեր, թող կատարեն աղոթքը): Եվ լցրու որոշ մարդկանց սրտերը սիրով և մոտեցրու նրանց, և Տուր նրանց պտուղներ, գուցե երախտապարտ լինեն» (Ղուրան 14:37)

Ագարը կերակրում էր Իսմաիլին կրծքով և (նրանց մոր եղած) ջուր էր խմում: Երբ ջուրը վերջացավ, նա և նրա որդին մնացին ծարավ: Եվ նա տեսնում էր, թե իր մահամերձ որդին լաց լինում ծարավից: Այդ ժամանակ նա վազեց ամենամոտ բլուրը, որն էլ Աս-Սաֆան էր: Բարձրացավ բլրի վրա, շրջվեց հարթավայրի կողմը և սկսեց նայել այնտեղ (հույս ունենալով) տեսնել ինչ-որ մեկին, սակայն չտեսավ: Այդ ժամանակ նա վայր իջավ Աս-Սաֆայից, և երբ հարթավայր հասավ, բարձրացրեց իր շորերի ծայրերն ու սկսեց վազել (ինչպես կարող էր) հուսահատված մարդու պես: Նա անցավ այդ հարթավայրն ու հասավ Ալ-Մարվա: Բարձրանալով նրա վրա սկսեց նայել (չորս կողմը, հույս ունենալով) տեսնել ինչ-որ մեկին, սակայն ոչ մեկին չտեսավ: Նա յոթ անցամ բարձրությունից բարձրություն վազեց:

Իբն Աբբասն ասել է.

«Մարգարեն ասել է. «Ահա թե ինչպես սկսվեց Սաի-ի (քայլք ու վազք) սովորույթը Աս-Սաֆա և Ալ-Մարվա բլուրների միջև: Երբ (Ագարը) հասավ Ալ-Մարվա (վերջին անգամ) մի ձայն լսեց, այդ ժամանակ հանգստացավ ու սկսեց ուշադիր լսել: Կրկին լսեց ձայնն ու ասաց. «Դու (ով էլ լինես), որ լսել եմ ձայնդ, կարո՞ղ ես օգնել ինձ»: Եվ այդ ժամանակ, այդ նույն տեղում (որտել այժմ գտնվում է Զամզամ ջրհորը), նա մի հրեշտակ տեսավ, որը խփում էր գետնին իր թևերով, մինչ այդտեղից ջուր դուրս եկավ: Ագարը անմիջապես մի փոքր թումբ պատրաստեց հողից, որ պահի աղբյուրն ու ջուր լցրեց մորթյա տարանը»:
-Մարգարեն ավելացրեց նաև. «Ալլահը ողորմի Իսմաիլի մորը: Եթե թողեր, որ ջուրը գնա և չհավաքեր այն կամ չլցներ տարանը, Զամզամը կարող էր լինել մի առվակ, որ հոսում է երկրի վրա» (Ալ-Բուխարի)