Ալ-Ակսա մզկիթը (Երուսաղեմ)

Ալ-Ակսա մզկիթը (Երուսաղեմ)

Դա երկրում կառուցված երկրորդ մզկիթն է:

Աբու Դառն ասել է.

«Հարցրեցի. «Ով Ալլահի առաքյալ: Ո՞րն է առաջին մզկիթը, որ կառուցվել է երկրի վրա»: Նա պատասխանեց. «Ալ-Հարամ մզկիթը (Մեքքայի Սուրբ Տունը)»: Այնուհետև ես հարցրեցի. «Իսկ դրանից հետո ո'ր մզկիթն է կառուցվել»: Նա պատասխանեց. «Ալ-Ակսա մզկիթը»: Կրկին հարցրեցի. «Իսկ դրանց հայտնվելու միջև ինչքա՞ն ժամանակ է անցել»: Նա պատասխանեց. «Քառասուն տարի և երբ էլ աղոթես, արա դա ուր էլ լինես, քանի որ ամբողջ աշխարհը աղոթավայր է»» (Մուսլիմ)
Այդ մզկիթը կառուցեց մարգարե Սողոմոնը՝ Դավիթի որդին: Աբդուլլա իբն Ամր իբն Ալ-Ասը ասել է, որ Ամր իբն Ալ-Ասն ասել է մարգարե Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) հետևյալ խոսքերը. «Դավիթի որդի Սողոմոնի որոք Ալ-ակսայի կառուցվելուց հետո, նա դիմեց Ալլահին, խնդրելով Նրանից երեք բան, և Ալլահը նրան տվեց դրանցից երկուսը, և մենք հուսում ենք, որ Ալլահը մեզ տա նաև երրորդը: Նրանից կառավարություն և թագավորություն խնդրեց, որ տրված չէր նախկիններից ոչ մեկին և չի տրվի նրանից հետո, և Ալլահը նրան տվեց այդ երկուսը: Նաև խնդրեց բոլոր տնից դուրս եկողները, որ գալիս են այդ մզկիթում աղոթելու համար, առանց մեղք դուրս գալու համար (մզկիթից, աղոթքից հետո), լինի նորածնի պես անմեղ: Եվ մենք հուսում ենք, որ Ալլահը մեզ տվել է այդ ցանկությունը»» (Իբն Հուզայմա)

Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների առաջին քիբլան (աղոթքի ուղղություն) է: Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ու նրա հետևորդները առաքելության սկզբում աղոթում էին Ալ-Ակսա մզկիթի ուղղությամբ մինչև, որ Արարիչը նրանց հրամայեց աղոթել Քաաբայի ուղղությամբ:

Մարգարե Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Ալ-Ակսա մզկիթում կանգ առավ ոչ երկար, մինչ նրա յոթերորդ երկինք բարձրանալը՝ «գիշերային ճանապարհորդության» ժամանակ: Այնտեղ էլ կատարեց միասնական աղոթք բոլոր նախկին մարգարեների հետ: Այդ մզկիթը երրորդ Խարամն (Կրոնի Սրբավայր) է Մեքքայից ու Մեդինայից հետո:

Ալլահն ասում է.

«Փառք Նրան (Ալլահին), Ով վերցրեց Իր ծառային (Մուհամեդին) գիշերվա ընթացքում Ալ-Մասձիդ Ալ-Խարամից (Մեքքայի Սուրբ Տնից) դեպի Ալ-Մասձիդ Ալ-Ակսա (Երուսաղեմ), որ օրհնեցինք նրա շրջապատը, որ նրան ցույց տանք Մեր Այաթներից (փաստաթղթեր, ցուցադրումներ, դասեր, նշաններ): Ճշմարիտ, նա Աս-Սամի (ամեն ինչ լսող) է, Ալ-Բասիր (ամեն ինչ տեսնող): (Ղուրան 17:1)