Քաաբա

Քաաբա

Ի՞նչ տեղեկություններ ունեք հետևյալների մասին

Երբ ծնվեց Աբրահամի և Ագարի որդի Իսմաիլը, նրա մյուս կինը՝ Սառան խանդեց ու խնդրեց Աբրահամին, որ նրանց իրենից հեռու ուղարկի: Այդ ժամանակ Ամենազոր Ալլահը լուսավորեց Իբրահիմին, որ նա տանի նրանց Մեքքա: Նրանց այնտեղ թողնելուց հետո Աբրահամը ժամանակ առ ժամանակ այցելում էր նրանց: Որոշ ժամանակ անց Աբրահամը այցելուցյան գնաց այնտեղ և տեսավ Իսմաիլին, որ նետեր էր կրակում Զամզամ աղբյուրի մոտ: Նրան տեսնելիս Աբրահամը փաթաթվեց նրան հարազատ հոր պես ու ասաց.

«Ով Իսմաիլ, Ալլահը հրամայել է, որ այստեղ մի Տուն կառուցեմ»:

Միասին կառուցեցին Ալլահի Տան պատերը: Իսմաիլը քարեր էր հավաքում և Աբրահամը կառուցում դրանցով պատերը: Երբ պատը հասավ որոշ բարձրության, Աբրահամը իր կանգնած տեղը մի քար տեղադրեց, և իր որդու հետ միասին Աղաչեցին Ալլահին ասելով.

«Տե՛ր մեր: Ընդունիր (այս տունը) մեզանից: Քանի որ Դու ես Ալ-Սամեին (ամեն ինչ լսողը) ու Ալ-Ալիմը (Ամենագետը)» (Ղուրան 2:127)

Ողջ աշխարհի մուսուլմանները աղոթելիս ուղղվում են դեպի Քաաբա: Քաաբան Ալլահի առաջին Տունն է:

Ալլահն ասում է.

«Ճշմարիտ, մարդկանց համար կառուցված առաջին (երկրպագության) Տունը հանդիսանում է այն, որ գտնվում է Բաքքայում (Մեքքայում), օրհնված ուղղություն ամբողջ աշխարհի համար» (Ղուրան 3:96)

Քաաբան խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը և մուսուլմանները դեպի Մեքքա են ուղղում իրենց սրտերն ու մարմինները:

Ալլահն ասում է.

«Ալլահին են պատկանում արևելքն ու արևմուտքը՝ որ կողմ էլ ուղղվեք այնտեղ է Ալլահի երեսը: Ալլահը Ուասեն է (Անծայրածիրը՝ ով պարունակում է ամեն ինչը) և Ալիմը (Ամենագետը)» (Ղուրան 2:115)

Ալլահն ասում է.

«Թող երկրպագեն այդ Տան (Քաբբայի) Տիրոջը (Աստծուն), որ կերակրեց (նրանց փրկելով) քաղցից և ազատեց նրանց վախից» (Ղուրան 106:3-4)