Ջամարատը (Սատանային քարկոծումը)

Ջամարատը (Սատանային քարկոծումը)

Կան երեք Ջամարատներ և բոլորն էլ գտնվում են Մինայի հարթավայրում: Մեծ Ջամարատը (Ալ-Ակաբա), Միջին Ջամարատն (Էլ-Ուստա) ու Փոքր Ջամարատը (Աս-Սուգրա): Փոքր ու Միջին Ջամարատների միջև հեռավորությունը 150մ է և Միջինի ու Մեծի միջև՝ 225մ:

Դա այն տեղերն են, ուր շայտանը (սատանան) մոտեցել էր Աբրահամին (Երբ նա թողնելով Ագարին ու Իսմաիլին վերադառնում էր տուն), և փորձեց կասկած ներշնչել նրա սիրտը: Աբրահամը մի քանի քար հավաքեց և դրանցով հեռացրեց շայտանին (նետելով դրանք նրա ուղղությամբ): Միլիոնավոր մուսուլմաններ ամեն անգամ հաջի կատարման ժամանակ, քարեր են նետում Ջամարատի սյուներին, հետևելով Աբրահամ մեծ մարգարեի Սուննային: Այդ սյուները չեն հանդիսանում շայտան կամ նրա վերափոխում, ինչպես սովորաբար կարծում են որոշ մարդիկ: Դա հաջի հատուկ ծիսակատարություն է, որը կատարելով մուսուլմանները ապացուցում են, որ սատանան իրենց բացահայտ թշնամին է, որի դեմ պետք է պայքարել: Եվ այդ պայքարի իմաստը դա գայթակղություններին ընդդիմանալն է, Ալլահի հրամանները կատարելն ու արգելվածներից զերծ մնալը: