Մուսուլմանական տոները (Էիդ)

Այս գրությունը հանդիսանում է արաբների սովորույթների շնորհավորանք և ունի իր մեջ բարեկեցության ցանկությունը: Այն արված է հատուկ գեղեցիկ գրելու ոճով՝ տագրա, որը օգտագործվում է մուսուլմանական սուլթանների որպես կնիք, Իսլամական Կիլաֆֆայի ընթացքում:
Այս գրությունը հանդիսանում է արաբների սովորույթների շնորհավորանք և ունի իր մեջ բարեկեցության ցանկությունը: Այն արված է հատուկ գեղեցիկ գրելու ոճով՝ տագրա, որը օգտագործվում է մուսուլմանական սուլթանների որպես կնիք, Իսլամական Կիլաֆֆայի ընթացքում:

Ամեն տարի մուսուլմանները նշում են երկու մեծ տոն՝ Իյդուլ ֆիտրը, որը նշվում է Ռամադանից հետո և ցույց է տալիս պահքի ավարտը: Եվ Իյ Էիդ Ալ-Ադխան (զոհաբերությանը), որը անվանվում է այդպես քանի որ մուսուլմանները ձգտում են ավելի մոտենալ Ալլահին կենդանի զոհաբերելով, այդպիսով հետևելով այդ ճանապարհով Աբրահամի սովորույթին (Սուննային):

Աբրահամը երազում տեսել է, թե ինչպես է զոհաբերում իր որդի Իսմաիլին, և մարգարեների երազները ճշմարտություն են: Սակայն երբ գնաց, որ զոհաբերի իր որդուն Ալլահն ասաց.

«Եվ ուրախացրեցինք նրան համբերատար երեխայի գալուստի ավետով: Երբ նա հասավ այն տարիքին, որ կարողանա քայլել ու օգնել նրան (հորը), նա (Աբրահամը) ասաց. «Որդի՛ս: Ես երազումս տեսնա, թե ինչպես եմ քեզ մորթում (զոհաբերում հանուն Ալլահի): Տե՛ս, ի՞նչ ես հավատում (ի՞նչ ես մտածում)»: Նա ասաց. «Հա՛յր իմ: Արա այն՝ ինչ հրամայված է քեզ (Ալլահից): Եթե Ալլահը ցանկանա, դու ինձ ամենահամբերատարներից մեկը կճանաչես»: Երբ նրանք երկուսն էլ ենթարկվեցին Ալլահի ցանկությանը, և (Աբրահամը) նա դրեց նրա ճակատը գետնին, Մենք կանչեցինք. «Ով Աբրահա՛մ: Դու ապացուցեցիր երազի իսկությունը»: Ճշմարիտ, մենք այդպես ենք պարգևատրում բարեգործներին՝ Ալ-Մուխսենիններին (Մեր հրամանները կատարողներին)» (Ղուրան 37:101-111)