Իսլամի սյուները

Երկրպագման որոշ գործողություններ, որոնք իրագործվում են խոսքերի արտահայտման ձեւով կամ էլ ֆիզիկական գործողություններով, ստացել են «Իսլամի սյուներ» անվանումը իրենց կարեւորության շնորհիվ: Իսլամի սյուները հինգն են.

1. Հավատքի խոստովանությունը (Աս-Շախադատայն)

Դա հետևյալ խոստովանությունն է. «Ասխանդու Ալա Իլախա Իլա Ալլահ Օա Ասխանդու Ան Մոհամմադան Ռոսուլու Ալլահ - Չկա աստվածություն երկրպագության արժանի, բացի միակ Ալլահից և Մուհամեդը Նրա Առաքյալն է»: Սա մուսուլման դառնալու համար բանալի համարվող խոստովանությունն է: Առաջին մասը, որում ասվում էր. «Չկա աստվածություն երկրպագության արժանի, բացի միակ Ալլահից» նշանակում է.

  1. Ալլահը Միակ Արարիչն է այն ամենի, ինչ գոյություն ունի:
  2. Ալլահն է բոլոր արարածների Տերն ու ղեկավարը:
  3. Ալլահն է այն միակը՝ ով պերք է երկրպագվի:
Չկա երկրպագելու արժանի որևէ աստվածություն բացի Ալլահից և Մուհամմադը Նրա առաքյալն է:
Չկա երկրպագելու արժանի որևէ աստվածություն բացի Ալլահից և Մուհամմադը Նրա առաքյալն է:

Վկայության երկրորդ մասի նշանակությունը «Մուհամեդը Ալլահի մարգարեն է» պարունակում է հետևյալ իմաստները.

  1. Հնազանդություն մարգարեի պատվիրաններին:
  2. Հավատք նրա ասածներին:
  3. հրաժարվել նրանից, ինչ որ նա արգելել է եւ խուսափել գործողություններից, որոնց մասին նա զգուշացրել է:
  4. Երկրպագել Ալլահին միայն այնպես, ինչպես դա սովորեցրել է մարգարեն:

2.Աղոթքը (Սալա)

Բոլորն ուղղված են հավասար, հրամանի վիճակով Ալլահի դիմաց:
Բոլորն ուղղված են հավասար, հրամանի վիճակով Ալլահի դիմաց:

Աղոտքը դա ստրուկին իր Աստծո հետ կապող ճանապարհն է: Աղոթելով մուսուլմանը կոչ է անում դեպի իր Աստվածը, խնդրելով Նրանից ներում և ճիշտ ճանապարհ, օգնություն ու պաշտպանություն:

Մուսուլմանը պարտավոր է կատարել հինգ ամենօրյա աղոտք: Տղամարդը կատարում է դրանք մզկիթում, մյուսների հետ միասին, բացառությամբ այն լուրջ պատճառները, երբ իսլամական օրենքը թույլատում է տղամարդկանց աղոթել մզկիթից դուրս:

Միասնական աղոտքի շնորհիվ մուսուլմանները ծանոթանում են միմյանց հետ, ընկերանում և միանալով ամրացնում սիրային կապերն: Ինչպես նաև իմանում են իրենց մուսուլման եղբայրների ամենօրյա կյանքն ու իրավիճակը, որում նրանք գտնվում են:

Եթե նրանցից ինչ-որ մեկը բացակայում է, ապա հավանաբար հիվանդ է, և նարնք գնում են նրա մոտ այցի, իսկ եթե մեկը չի կարողանում կատարել իր պարտավորությունները, ապա խորհուրդներ են տալիս ու օգնում:

Աղոտքի ժամանակ բոլոր սոցյալական դասակարգումները՝ ինչպիսիք են շրջապատի պատկանելիությունը, սեռը, ազգային պատկանելիությունն ու ծագումը մոռացվում են մուսուլմանների կողմից, որոնք այդ ժամին աղոթում են մեկը մյուսի կողքին խիտ դասավորվածությամբ և բոլորն էլ ուղղված մի ուղղության վրա (դեպի Մեքքա):

3.Պարտադիր վճարումը (Զակա)

Զակա արաբական բառի լեզվաբանական նշանակություններից մեկը դա շատացումն է: Այսինքն շատացնում է հարստությունն ու պահպանում դժբախտություններից: Բարեգործությունների դիմաց վճարումը կատարվում է Ալլահի առատաձեռնությունից:
Զակա արաբական բառի լեզվաբանական նշանակություններից մեկը դա շատացումն է: Այսինքն շատացնում է հարստությունն ու պահպանում դժբախտություններից: Բարեգործությունների դիմաց վճարումը կատարվում է Ալլահի առատաձեռնությունից:

Դա ունեցվածքի փոքր մաս է, որը հարուստ մուսուլմանը զոհաբերում է ի օգուտ իր աղքատ եղբայրներին՝ որոնք կարիքի մեջ են: Այդ ողորմությունը պետք է տրվի պահպանելով հատուկ կանոններ ու լինի հատուկ պայմաններում: Մուսուլմանը տալիս է դա կատարելով Ալլահի պատվիրանը:

Զակայի իրական նպատակն է մուսուլմանական հասարակությունում փոխոգնության ոգու և կարեկցանքի դաստիարակությունը, ինչպես նաև աղքատության վերացումը, աղքատության ու նրանց ցուգահեռ գնացող սոցիալական հիվանդությունների կանխարգելումը: Զաքյաթը մաքրում է հարուստների սրտերը ժլատությունից, իսկ աղքատների սրտերը ատելությունից ու նրանց հաջողակ եղբայրների հանդեպ նախանձից:

4.Ռամադանի պահքը (Սիյամ)

Lunar Calendar
Մուսուլմանները օգտագործում են լուսնային օրացույցը, որպեսզի որոշեն ամսվա սկիզբն ու վերջը: Մուսուլմանների համար որոշ կարևոր իրադարձություններ, ինչպիսինն է Ռամադան ամիսը կամ հաջի ժամանակաշրջանը նույնպես որոշվում են համաձայն լուսնային օրացույցին:

Տարին մի անգամ՝ Ռամադանի ամսվա ընթացքում, մուսուլմանները հետևում են պարտադիր պահքի: Արևածագից մինչև մայրամուտ նրանք ձեռնպահ են մնում բոլոր գործողություններից, որոնք խախտում են պահքը, ինչպիսիք են ուտելը, խմելն ու սեռական հարաբերությունները: Պահքը հանդիսանալով երկրպագման ամենակարևոր գործողություններից մեկը, նույնպես պարտադիր են այլ կրոններում:

Ալլահն ասում է.

«Ով դուք, ովքեր հավատացողներդ: Ձեզ պահք է պատվիրված, նախորդ ազգերի(նրանցից առաջ եղածներին՝ քրիստոնյաներին, հրեաներին և այլերին) պատվիրված նմա ն, գուցե և աստվածավախ լինեք»: (Ղուրան 2:183)

5.Մեծ ուխտագնացությունը (Հաջ)

Ուխտագնացները Քաաբայի շուրջ կատարում են ծիսական անցում: Մեքքայի մզկիթը կարող է միաժամանակ տեղավորել երկու միլիոն մարդ:
Ուխտագնացները Քաաբայի շուրջ կատարում են ծիսական անցում: Մեքքայի մզկիթը կարող է միաժամանակ տեղավորել երկու միլիոն մարդ:

Յուրաքանչյուր մուսուլման, տղամարդ թե կին, հասուն տարիքի եւ մտքի տեր լինելով, գոնե մեկ անգամ կյանքում պարտավոր է կատարել հաջ, եթե դա նրան թույլատրում է իր ֆինանսական վիճակը: Հաջը ուխտագնացություն է Ալլահի սուրբ տուն՝ Քաաբա, որպեսզի որոշ ժամանակահատվածում որոշակի վայրերում իրականացվեն երկրպագության որոշ ծիսակատարություններ:

Ալլահն ասում է.

«Մարդիկ պարտավոր են Ալլահի առաջ կատարել հաջ դեպի Սուրբ Տուն (Քաաբա, Մեքքա), եթե նրանք ի վիճակի են կատարել դա: Եվ ինչ վերաբերվում է չհավատացողներին (հաջը ժխտողներին ու Ալլահին չհավատացողներին), ապա Ալլահն իր արարածների կարիքը չունի» (Ղուրան 3:97)

Հաջը մուսուլմանների ամենամեծ հավաքույթն է: Հաջի ժամանակ ողջ աշխարհից եկած ուխտագնացները նույնատիպ հագուստով հագնված հավաքվում են նույն վայրում, կոչ են անում մեկ Աստծո, կատարում են նույն ծեսերը:

Այդ ժամանակ ջնջվում են տարբեր մաշկի գույնով մարդկանց, հարուստների եւ աղքատների, հայտնիների եւ սովորական մարդկանց, արաբների եւ ոչ արաբների միջև տարբերությունները՝ բոլորը հավասար են Ալլահի առաջ, եւ Ալլահը նրանց տարբերում է միայն ըստ աստվածավախության (տակուա): Հաջը դա մեծ իրադարձություն է, որն ընդգծում է մուսուլմանական համայնքի եղբայրական հիմքը, նրանց նպատակների եւ ձգտումների միասնությունը: