Հավատքի սյուները

Իսլամի հիմնարար համոզմունքները անվանվում են Հավատքի (Իման) սյուներ և դրանք հետևյալներն են.

1.Ալլահին հավատալը

114th Chapter
Այս նկարում տեսնում եք Ղուրանի 112-րդ սուրայի տեքստը: Այն տրվեց Մուհամեդին ի պատասխան բազմաստվածների Ալլահի նկարագրության պահանջին:

Ալլահին հավատալը սկվում է Նրա գոյությանը հավատալուց, որ Նա Միակն ու Յուրօրինակ է՝ որին էլ պետք է երկրպագել, որ նա չունի իրեն հավասարի, համակցի, ոչ էլ հակառակորդների իր Ռուբուբիյայում (տիրակալություն), իր Ուլուխիյաում (աստվածություն), Իր գեղեցիկ անուններում և Իր հատկություններում: Նա է ամեն ինչի ստեղծողը, Տերն ու այս աշխարհում կատարվող ամեն ինչի ղեկավարը: Միայն կրա կամքը կկատարվի և Նա Միակն է՝ ում պետք է երկրպագենք:

Ալլահն ասում է.

«Ասա (ով Մուհամեդ). Նա է Ալլահը՝ Միակն ու Յուրօրինակը՝ Ալլահ Աս-Սամադը (Տիրակալը, որ Իր էակներից ոչինչի կարիքը չունի, սակայն նրանք ունեն կարիքներ Նրանից, և Նա ոչ ուտում է, ոչ խմում և ոչ էլ մահանում) ոչ ծնել է, ոչ էլ ծնվել, և ոչ ոք նրան հավասար չէ կամ Նրա հետ համեմատվող» (Ղուրան 112: 1-4):

2. Ալլահի հրեշտակներին հավատալը

Այս սյունը նշանակում է հավատք հրեշտակների գոյությանը: Ոչ ոք չգիտի նրանց հավաստի քանակը բացի Նրանից (Ալլահից): Եւ Նա է արարել նրանց, որպեսզի նրանք երկրպագեն Իրեն:

Ալլահն ասում է.

«Քրիստոսը երբեք չէր ժխտի բարձր ինքնագնահատումի կամ ինքնագովաբանումի պատճառով լինել Ալլահի ծառան, ոչ էլ հրեշտակները, (Ալլահի) մոտ են» (Ղուրան 4:172):

Ոչ մի հրեշտակ օժտված չէ Ալլահի որեւէ հատկությունով: Նրանք չեն հանդիսանում Նրա զավակները: Ալլահը նրանց ստեղծել է որոշ գործերի ուղարկելու համար:

Ալլահն ասում է.

«Եվ ասում են. «Ողորմածը (Ալլահը) որդի է ձեռք բերել, փա՛ռք Նրան (Նա ավելի մեծ է, քան Նրա մասին ասում են): Եվ սակայն նրանք (հրեշտակները, որ անհավատները նրանց անվանում են Ալլահի դուստրեր), նրանք միայն (Նրա) հարգված ծառաներն են: Նրանք չեն խոսում Նրանից առաջ եւ գործում են համաձայն Նրա հրամանի» (Ղուրան 21:26-27)

3. Հավատք Սուրբ Գրերին

Սուրբ Ղուրանը:
Սուրբ Ղուրանը:

Այս սյունը պահանջում է հավատք դեպի այն, որ Ամենակարող Ալլահը Աստվածային Գրեր է ուղարկել Իր մարգարեներին, որ նրանք էլ փոխանցեն մարդկությունը: Այդ գրերը պարունակում են միայն ճշմարտություն այն ուղարկվելու պահին, մինչ մարդիկ այն փոխեն և աղավաղեն: Այդ բոլոր գրերը կոչ են անում մարդկանց դեպի Ալլահի Յուրօրինակությունը, և հավատքին, որ Նա է Արարիչը, Տերն ու Տիրակալը և Նրան են պատկանում գեղեցիկ անուններն ու բարձր հատկությունները:

Ահա որոշները Սուրբ Գրերից.

Իբրահիմի (Աբրահամի) գրերը (Սուխոֆները)՝ սուրբ գրությունը, որ ուղարկվել էր նրան:

Թորան : Սուրբ գրություն ուղարկված Մովսես Մարգարեին:

Զաբուր (Սաղմոսներ): Սուրբ գրություն ուղարկված մարգարե Դաուդին (Դավիթին):

Ինջիլը (Ավետարան): Սուրբ գրեր ուղարկված մարգարե Իսային (Հիսուսին):

Սուրբ Ղուրանը: Բոլորը պարտավոր են հավատալ, որ Ղուրանը դա Ալլահի խոսքն է, որը Փոխանցվել է Մուհամեդին Գաբրիել հրեշտակի միջոցով և վերջին Աստվածային գիրն է, որ փոխարինել է բոլոր նախորդ Գրերը:

4. Հավատք Ալլահի առաքյալներին

Door

Նշանակում է հավատալ, որ Ալլահը հավաքել է մարդկության լավագույն ներկայացուցիչներին որպես իր առաքյալներ, եւ ուղարկել է նրանց Իր էակների մոտ որոշ օրենքներով՝ Երկրպագեն Նրան, լսեն Նրան ու հիմնադրեն Նրա կրոնն ու Նրա Յուրօրինակությունը՝ տաուխիդը (միաստվածությունը): Ալլահը հրամայեց Իր առաքյալներին, որ փոխանցեն նրա Հայտնությունը մարդկանց, այնպես որ մարդիկ չկարողանան վիճաբանել Նրա դեմ, այն պահից, երբ Նա ուղարկեց Իր առաքյալներին:

Ալլահն ասում է.

«Եվ ասում են. «Ողորմածը (Ալլահը) որդի է ձեռք բերել, փա՛ռք Նրան (Նա ավելի մեծ է, քան Նրա մասին ասում են): Եվ սակայն նրանք (հրեշտակները, որ անհավատները նրանց անվանում են Ալլահի դուստրեր), նրանք միայն (Նրա) հարգված ծառաներն են: Նրանք չեն խոսում Նրանից առաջ եւ գործում են համաձայն Նրա հրամանի» (Ղուրան 21:26-27)

Առաջին մարգարեն Նոյն էր (խաղաղություն նրան) և վերջինը՝ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան):

5. Դատաստանի օրվա հավատը

Այդ սյունը պահանջում է հավատալ, որ այս աշխարհի կյանքը ունի վերջ:

Ալլահն ասում է.

«Նրա (երկրի) վրա ամեն ինչն մահանալու է և (անմահ) կմնա միայն Տիրոջդ դեմքը, Փառքի և Պատվի Տիրակալը» (Ղուրան 55:26-27)

Դրանից հետո Ալլահը կհամբարձի Իր բոլոր էակները, կանչելով արդարացման և կնվիրատրի բարիք կատարողներին, հիմնվելով նրանց արդար արարքներին, նրանց Ալլահին հավատալու ու Մարագարեներին ու Նրա Առաքյալներին նվիրվելու համար, դարավոր դրախտային (Ջաննա) կյանքով:

Ընդհակառակ՝ կպատժի վատ արարքներ կատարողներին, որ չհավատացին ու չլսեցին Նրա Առաքյալներին, դարավոր դժոխային կյանքով:

6. Հավատալ Կադաին և Կադարին (Ճակատագիր)

Նշանակում է հավատալ, որ Ալլահը գիտեր ամեն ինչի մասին, մինչ նրանց գույությունը, ինչպես նաև ինչ կլինի Արարումից հետո: Հետո ստեղծեց դրանք համաձայն Իր Իմաստությանն ու Դատին:

Ալլահն ասել է.

«...և (Ալլահը) ստեղծեց ամեն ինչ և չափեց համապատասխան չափանիշներով (առանց անլիակատարության)» (Ղուրան 25:2)

Կադային ու Կադարին հավատալը չի անիմաստացնում այն ջանքերը, որ պետք է թափվեն մարդկանցից, որ ինչ-որ բանի հասնեն: Ճակատագրին հավատալը հասցնում է հետևյալներին.

Մաքուր ընկալման ու արտաքին հանգստի: Բացառում է որոշ բաների չիարակնանալու ափսոսանքը:

Գիտելիքների առաջադիմումին և Այս տիեզերքում Ալլահի կողմից արարված ամեն ինչի հետազոտությանը: Տխրություններն, ինչպիսիք են հիվանդությունները, դրդում են մարդկանց, որ մի բուժում փնտրեն, որն էլ սկիզբ է առնում բժշկության աղբյուրներից, որ Ալլահը՝ Ամենազորը, ստեղծել է այս տիեզերքում:

Որ մարդը ավելի շատ է հույս դնում Ալլահի վրա, սահմանափակելով յուր վախերը:

Իբն Աբբասն ասել է.

«Մի օր Ալլահի առաքյալի մոտ էի և նա ասաց. «Երիտասա՛րդ, քեզ որոշ արտահայտություններ կսովորեցնեմ: Պահպանիր Ալլահի պատվիրանները և Նա էլ քեզ կպահպանի: Պահպանիր Ալլահի պատվիրանները և Նրան քո կողքին կգտնես: Եթե խնդրել է պետք, ապա Ալլահից խնդրի, և եթե օգնություն ես խնդրելու, խնդրի Ալլահից և իմացիր, որ նույնիսկ ամբողջ աշխարհը հավաքվեր քեզ օգնելու համար, չէր կարողանա անել ավելին Ալլահի կողմից քո համար նախապես որոշվածից: Եվ նույնիսկ, եթե ամբողջ աշխարհը հավաքվեր, որ վնասի, չի կարող անել դա այն ամենից դուրս, որ քո համար նախապես որոշել է Ալլահը: Գրիչները կանգնել են ու գրերն էլ չորացել են» (Ատ-Տիրմիդի)