Ընթերցողների համար

Փառք Ալլահին, խաղաղություն ու օրհնանք մարգարե Մուհամեդին, նրա ընտանիքին ու հետևորդներին մինչ Դատաստանի Օրը:

Հարգելի կարդացո՛ղ: Ես հաճույքով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում շեյխ և հետազոտող Աբդուլ-Ռահման Աշ-Շիհայի այս նոր գիրքը, որը շատ է տարբերվում նմանատիպ թեմա ունեցող մյուս աշխատանքներից: Չնայած նրան, որ այս գիրքը Իսլամի մասին է, հետաքրքրասեր կարդացողը կգտնի ամենատարբեր ինֆորմացիաներն ու տվյալները, որոնք էլ իհարկե կհետաքրքրեն նրան: Ձեզ հարկավոր չէ կարդալ այն ամբողջությամբ, քանի որ կարող եք վայելել հատուկ փաստեր, պատկերներն ու մտքերը, որ կան այս գրքում:

Նույնիսկ ես չգիտեի, թե ինչ կերպով Դոկտոր Աշ-Շիհան նպատակ ունի կարդացողների ուշադրությանը մատնել իր գիրքը, սակայն բացահայտ զգում էի նրա չտատանվող համոզվածությունը, որ այս գիրքը աստծո կամքով կդյութի նմանատիպ թեմաների ուսումնասիրման համար քիչ ժամանակ ունեցող ընթերցողին իր նոր անսովոր ոճով, փայլերի բազմությամբ և իր կարևորությամբ:

Ամենազոր Ալլահի ճշմարիտ կրոնը պարզ ու անփոփոխ է իր աղբյուրներում (Ղուրան, մարգարե Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի օրհնանքը նրան) խոսքերը): Չնայած դրան շատ մարդիկ Իսլամին չեն մոտեցել մաքուր սրտով ու ճիշտ ընկալումով: Եվ էլ ինչու՞մ չեն դատապարտում այդ կրոնը: Որոշները կարծում են, որ եթե մուսուլմանը ինչ-որ անպատիվ բան է անում, ուրեմն Իսլամն է կոչում դրան: Սու՛տ: Մեծն Ալլահը չի պահանջում մարդկանցից չարիքներ և անարդարություններ գործել:

Մենք հիմնավորվելով հավաստի աղբյուրներին պետք է ուսումնասիրենք ու հասկանանք Իսլամը նրա ողջ մաքրությամբ և ամբողջականությամբ:

Հարգելի կարդացող, ես հրավիրում եմ ձեզ կատարել մի հրապուրիչ ճամփորդություն այն աշխարհ, որը բացում է մեր առջև այս գիրքը: Աշխարհ՝ որում դուք կգտնեք անդորր և կկարողանաք հագեցնել գիտելիքի ծարավը:

Խոսքը գնում է իմ կարծիքով մի հրապուրիչ ճամփորդության մասին Իսլամի այգում, որի դարպասները բացում է մի հետազոտող, որն իր ամբողջ կյանքը նվիրել է իսլամական հետազոտություններին:

Ի՞նչ է Իսլամը:

Հեղինակ – Աբդուլ-Ռահման Աշ-Շիհա Թարգմանությունը.

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) & Արմեն Նալբանդյան

Ստուգող հանձնաժողով.

Ահմադ Ալ-Ամիր

Հիմնական հրատարակիչներ.

  • Դասախոս Kamal Hassan Ali, World Language Multicultural and Gender Studies ֆակուլտետի դեկան:
  • Դոկտոր Ahmad.Turkistani (Ալ-Իմամ համալսարանի դասախոս, օգնական):
  • Դոկտոր Khider alshibani (Բյուրեղային վիճակի ֆիզիկա)
  • Դոկտոր Ibrahim bin Sa'ad Abu Nayyan
  • Դոկտոր Om Hssan AL Shreef (Գրականություն)
  • DAUWD Abu Sulaiman Mavins
  • Khalid Walter Denston
  • Abdulsalaam Abdullateef Al-Britani
  • Abdussalam Schalabi
  • Annie Torres

© Հոգևոր իրավունքները. Abdul-Rahman Abdul Kareem Al-Sheha: Հոգեբանական իրավունքները պատկանում են հեղինակին, միայն անվճար տարածման համար, առանց գրքում ոչ մի փոփոխություն կատարելու դեպքում: http://www.thekeytoislam.com