Ինչ է ասում Ղուրանը ջրի ու կյանքի մասին

Ինչ է ասում Ղուրանը ջրի ու կյանքի մասին

Ալլահն ասում է.

«Մի՞թե չեն տեսնում (անհավատները), որ երկինքն ու երկիրը մի ամբողջություն էին, և Մենք առանձնացրեցինք դրանք (երկու մասի) ու արարեցինք ամեն ապրողի ջրից: Մի՞թե նրանք չեն հավատա» (Ղուրան 21:30)

Ժամանակակից գիտությունը հաստատում է, որ ջուրը հանդիսանում է կյանքի հիմնական աղբյուր, որից բջիջ է ձևավորվում: Ինչպես ապացուցեցին քիմիկոսները. Ջուրը դա անհրաժեշտ և ակտիվ գործոն է, որը մասնակցում է բոլոր ռեակցիաներում ու փոփոխություններում, որոնք լինում են օրգանիզմում: Այդպիսով այն հանդիսանում է հեղուկների միակ տեսակը, որի կարիքը ունեն բոլոր կենդանի էակները, անկախ նրանց չափերից՝ սկսած միկրոօրգանիզմներից և վերջացած կենդանի աշխարհի ամենամեծ ներկայացուցչով:

Այժմ ջուրը ծածկում է երկրագնդի 71 տոկոսը, իսկ մնացած 29-ը զբաղեցնում է ցամաքը:

Ջուրը դա մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի հիմնական աղբյուրն է: Ժամանակակից գիտական հետազոտությունները հաստատում են, որ չափահաս մարդու օրգանիցմի 71 տոկոսը ջուր է, իսկ երեխայի օրգանիզմում 93 տոկոսն է ջուր: Դա նշանակում է, որ օրգանիզմում շրջանառվող հեղուկի 80 տոկոսը կազմում է ջուր, իսկ մնացած 20 տոկոսը արյուն է: Կենդանիների օրգանիզմներում, բույսերում ջրի պարունակությունը կազմում է 90 տոկոս: