Ինչ է ասում Ղուրանը մարդկային սաղմի զարգացման փուլերի մասին

Ամենազոր Ալլահը նկարագրում է մարդու ստեղծումը հետևյալ այաթում.

«Ճշմարիտ, Մենք արարեցինք մարդուն (Ադամին) ամբողջ երկրից հավաքած կավից: Հետո նրան (Ադամի հետնորդներին) տեղադրեցինք նրան կաթիլի վիճակով ապահով տեղում: Հետո Մենք կաթիլից լյարդացած արյուն ստեղծեցինք, հետո լյարդացած արյունից ծամված մսի կտորի պես բան ստեղծեցինք, հետո այդ մսի կտորից ոսկորներ ստեղծեցինք, և հետո այդ ոսկորները պատեցինք մսով: Հետո Մենք դրանից մի նոր էակ ձևավորեցինք (հոգի ներշնչեցինք): Թող օրհնված լինի Ալլահը՝ արարիչների Լավագույնը» (Ղուրան 23:12-14)
Մարդու սաղմի զարգացման սկիզբը
Մարդու սաղմի զարգացման սկիզբը

Կավից ստեղծումը: Ադամը՝ (խաղաղություն նրան) մարդկության նախահայրը, համաձայն այս այաթին ստեղծված էր կավից: Վկայում է, որ մարդը ստեղծված է անկախ այլ արարածներից, ինչը հակասում է ժամանակակից մարդու էվոլուցիայի պրոցեսում այլ տեսակներից առաջանալու տեսությանը:

Ինչպես նաև որոշ գիտնականներ այդ այաթում դիտարկում են մարդու սաղմի զարգացման փուլային ցուցումներ, ներառյալ կոցեպցիայի փուլը:

Կաթիլ (սպերմա): Այդ փուլում արական սեռական տարանջատումները գնում են իգականի արգանդ, որի արդյունքում, Ալլահի կամքով, արական սեռական բջիջը՝ սպերմատոզոիդը, կարող է խառնվել իցական սեռական բջջի հետ՝ ձվարաններում:

Ալլահն ասում է.

«Մենք մարդուն ստեղծեցինք Նուտֆայից (կաթիլներից) տարբեր արտազատություններից (երկու սեռերի), և փորձում ենք նրան (արդյոք կհետևի Ալլահի ճանապարհին, թե ոչ), և նրան տեսնելու ու լսելու ունակություն ենք տվել (որ տեսնի ապացույցներն ու լսի Ալլահի խոսքը)» (Ղուրան 76:2)
Սաղմնավորումը ցուցադրող սխեմա, փուլերի հերթականությունը, սկսած սպերմատոզոիդի երկրորդ կարգի (ձվաբջջի) օոցիտի ցիտոպլազմայի կեղևի և ի վերջ մայրական ու հայրական քրոմասոմների միացումը զիգոտի առաջին մեյոտիկային բաժանումով: Երկրորդ կարգի օոցիտը շրջափակված է մի քանի սպերմատոզոիդներով, որոնցից երկուսը ներթափանցել են ճառագայթային թագ: (Դոկտոր Քեյթ Մուրի «մարդու զարգացումը» աշխատանքից», էջ 34, 7-րդ հրատարակում):
Սաղմնավորումը ցուցադրող սխեմա, փուլերի հերթականությունը, սկսած սպերմատոզոիդի երկրորդ կարգի (ձվաբջջի) օոցիտի ցիտոպլազմայի կեղևի և ի վերջ մայրական ու հայրական քրոմասոմների միացումը զիգոտի առաջին մեյոտիկային բաժանումով: Երկրորդ կարգի օոցիտը շրջափակված է մի քանի սպերմատոզոիդներով, որոնցից երկուսը ներթափանցել են ճառագայթային թագ: (Դոկտոր Քեյթ Մուրի «մարդու զարգացումը» աշխատանքից», էջ 34, 7-րդ հրատարակում):

Սպերմատոզոիդի և ձվաբջջի միացումից հետո տեղի է ունենում նրանց գենետիկ նյութերի միացում և ձևավորվում է նոր բջիջ՝ զիգոտան: Զիգոտան իրենից ներկայացնում է մի բջիջ, սկսում է կիսվել սերմնավորումից անմիջապես հետո:

Սկզբում նրանից ձևավորվում են երկու բջիջներ, այնուհետև՝ չորս, ութ և այլն: Արդյունքում ստեղծվում է բջիջների խումբ՝ մորուլա: Սերմնավորումից 3-4 օր հետո մորուլան անցնում է արգանդի մեջ: Այդ պահից դա կոչվում է բլաստոցիստա: Այնուհետև Ալլահի կամքով, բլաստոցիստան գնում է արգանդի պատի մոտ, անցնելով հաջորդ փուլին, որը այաթում նկարագրվում է որպես ալակա (տզրուկ, լյարդացած արյան մասնիկ), քանի որ բլաստացիստան այդ ժամանակ նման է տզրուկի, որը կպել է արգանդի պատին:

Ալլահն ասում է.

«Ով մարդիկ: Եթե դուք կասկածում եք հարությանը, չէ որ Մենք ձեզ արարել ենք հողից, հետո կաթիլից, հետո լյարդացած արյունից, հետո մսի ծամված կտորից, ձևավորված կամ չձևավորված, որ ձեզ ապացուցենք (Մեր ուժը): Եվ արգանդում ենք թողում ում ցանկանում ենք, մի որոշված ժամանակի ընթացքում: Հետո Մենք ձեզ որպես նորածին ենք դուրս հանում, որպեսզի հետո դուք կարողանաք հասնել հասուն ուժի տարիքի: Ձեզանից որոշները մահանում են և որոշներին թույլ ենք տալիս ապրել մինչև խոր ծերություն, որում, չնայած սովորել էին, ոչինչ չեն իմանա: Եվ տեսնում ես երկիրը մահվանից հետո, երբ նրա վրա ջուր Ենք լցնում դղրդում է (կյանքից), և ուռչի ու սերմեր դուրս հանի զույգերով ամեն գեղեցիկ բույսեր» (Ղուրան 22:5)
g-fertilization-2.jpg

Լյարդացած արյան կախված մասնիկ: Նկարագրվում է այդ ձևով , քանի որ կախված է արգանդից և նման է տզրուկի որը սնվում է այլ օրգանիզմների արյունից:

Ա. Սաղմի կողաձին կազմվածքը (24-25 օրվա): Բ. «ալյակի արյան լյարդացած մաս» փուլի էմբրիոնի և տզրուկի նմանության նմանության գոյություն ունենալը հաստատող նկար: (Քեյթ Մուրի «Մարդու զարգացումը» աշխատանքից, Էջ 71. 7-րդ հրատարակում):
Ա. Սաղմի կողաձին կազմվածքը (24-25 օրվա): Բ. «ալյակի արյան լյարդացած մաս» փուլի էմբրիոնի և տզրուկի նմանության նմանության գոյություն ունենալը հաստատող նկար: (Քեյթ Մուրի «Մարդու զարգացումը» աշխատանքից, Էջ 71. 7-րդ հրատարակում):
Սաղմի սրտապանակային սխեմա պրիմորդիալական (առաջնային) համակարգում, մոտ 21 օր տարիքում, տեսքը ձախից: Ուշադրություն դարձրեք զույգային սիմետրիկ պանակների ընփացային փուլին (Քեյթ Մուր):

Սաղմի սրտապանակային սխեմա պրիմորդիալական (առաջնային) համակարգում, մոտ 21 օր տարիքում, տեսքը ձախից: Ուշադրություն դարձրեք զույգային սիմետրիկ պանակների ընփացային փուլին (Քեյթ Մուր): Էմբրիոնի արտաքին տեսքը և նրա ծնած պարկերը նրան նմանացնում են լյարդացած արյան մասի արյան բավականին մեծ քանակի ներկայության հետևանքով:

Սաղմի արգանդի պատին կպած լինելու ցուցադրումը (մոտ. 21-րդ օր): Այս սխեմայում մենք կարող ենք տեսնել, որ սաղմը նման է տզրուկի, որը կպել է արգանդի պատին: «ալյակի, լյարդացած արյան մաս» փուլում:

Սաղմի արգանդի պատին կպած լինելու ցուցադրումը (մոտ. 21-րդ օր): Այս սխեմայում մենք կարող ենք տեսնել, որ սաղմը նման է տզրուկի, որը կպել է արգանդի պատին: «ալյակի, լյարդացած արյան մաս» փուլում:

Ծամված կտորը: Նկարագրվում է այդպես, քանի որ սաղմը այդ փուլում արտաքին տեսքով նման է ծամված նյութի մասնիկի:

Մարդկային սաղմի մակրոսկոպիկ նկարահանում (չորս ու կես շաբաթեկան) (Քեյթ Մուր): Իրական չափսն է 4,5մմ:
Մարդկային սաղմի մակրոսկոպիկ նկարահանում (չորս ու կես շաբաթեկան) (Քեյթ Մուր): Իրական չափսն է 4,5մմ:
Աջակողմյան նկարը: Սաղմը այս փուլում նման է ծամած կտորի հետ, քանի որ սաղմի հետևի մասը հիշացնում է ատամների սեղմվածք:
Աջակողմյան նկարը: Սաղմը այս փուլում նման է ծամած կտորի հետ, քանի որ սաղմի հետևի մասը հիշացնում է ատամների սեղմվածք:

Ձախակողմյան նկարը: Նայեք նաստակի կտորի և սաղմի նկարի նմանությանը: Ինչպե՞ս կարող էր պարզվեր, որ 14 դար առաջ ապրող մարդը ներկայացրեց այդպիսի տեղեկություններ սաղմի մասին: Ճշմարիտ, դա աստվածային հայտնություն է:

Ատամնահետքերի ձևավորումը

Ոսկորների մսով պատվելը

Սաղմի նոր ձև ստանալը, որում մարմինը դառնում է համաչափ և նրա մեջ կյանք է ներշնչվում:

Մարդկային սաղմը ձևավորում է մի քանի փուլերով՝ երեխ «խավարների» ներքո, ինչպես ասում է Ալլահը.

«Նա ձեզ (բոլորիդ) մի հոգուց (Ադամից) ստեղծեց: Նա նրանից կին արարեց նրա կնոջը (Եվային, արաբերենում՝ Խաուա) և ձեզ ուղարկեց (դեպի երկրիր) ութ ընտանեկան (կենդանի) զույգեր: Ձեզ ստեղծում է ձեր մայրերի արգանդներում, արարում (փուլ) արարումից (փուլից) հետո, մթության երեք ծածկույթներում: Նա է Ալլահը՝ ձեր Տերը: Նրան է պատկանում իշխանությունը, Ալլահից բացի այլ աստված չկա: Ուրեմն ինչպե՞ս հեռացաք Նրա Ճանապարհից ու Երկրպագությունից» (Ղուրան 39:6)

Որոշ գիտնականների կարծիքով այս այաթը ցույց է տալիս, որ սաղմը ծածկված է երեք ծածկությներով, որոնք ասվում են տառացիորեն «խավարներ», քանի որ նրանց մեջով չի անցնում ոչ լույս, ոչ ջուր, ոչ էլ օդ: Նաև դրանք չի կարելի տեսնել անզեն աչքով:

Դոկտոր Մորիս Բուկայը իր «Աստվածաշունչը, Ղուրանն ու գիտությունը» գրքում գրել է.

«Ժամանակակից Գիտնականները փորձելով մեկնաբանել Ղուրանը դիտարկեցին այդ այաթում երեք բնական շերտեր, որոնք հղիության ընթացքում պաշտպանում են սաղմը. Որովայնային պատը, արգանդը և պտղի շրջապատը (պլացենտա, սաղմնային մեմբրաբբեր, պտղի մոտի հեղուկ)»:

Ինչպես նաև սաղմը տեղավորվում է ապահով տեղում:

Արգանդի սագիտալ չափսի նկարը չորրորդ ամսվա հղիության ժամանակ, որը ցույց է տալիս նորածնի դեցեդուալ թաղանթի ու նորածնի մեմբրանտների իրար նման լինելը:
Արգանդի սագիտալ չափսի նկարը չորրորդ ամսվա հղիության ժամանակ, որը ցույց է տալիս նորածնի դեցեդուալ թաղանթի ու նորածնի մեմբրանտների իրար նման լինելը:

Մեծն Ալլահն ասում է.

«Մի՞թե (ով անհավատներ) Մենք ձեզ չստեղծեցինք ջրից (սպերմայից) աննշան: Եվ տեղավորեցի՞նք դա ապահով տեղում (արգանդում) որոշված ժամանակ (հղիության տևողություն): Եվ մենք կարողացանք (ստեղծել դա, ձևավորել դա և մոր արգանդից ողջ վիճակով դուրս հանել), Մենք ամենակարողն ենք դրանում» (77:20-23)

Դոկտոր Հարրի Միլլերը իր «Զարմանալի Ղուրանը» գրքում գրել է.

«Մի անգամ մի լրագրող հարցրեց պրոֆեսոր Քեյթ Մուրին (Պրոֆեսոր Քեյթ Մուր, համաշխարհային ճանաչում ունեցող սաղմնաբան: Կանադայի վիրաբանների միության նախկին նախագահ, Տորոնտոյի Համալսարանի «Անատոմիայի և բջջային կենսաբանության» ամբիոնի վարիչ). «Ի՞նչ եք կարծում, Կարո՞ղ էին արդյոք արաբները այդ հին ժամանակներում իմանալ սաղմի արտաքին տեսքի և նրա զարգացման փուլերի պես բաներ: Ենթադրենք, որ նրանք գիտնականներ չէին, կարո՞ղ էին իրականացնել հասարակ վիրաբուժական վիրահատություններ՝ կտրել մարդու ներքին օրգաններն ու հետազոտել դրանք»:

Պրոֆեսորը անմիջապես այդ լրագրողի ուշադրությանը դարձրեց մի կարևոր պահ: Սաղմի նկարների բոլոր պատկերները ստացված էին նկարահանումներից, որոնք արվել էին ժամանակակից տեխնիկայի օգնությամբ: Նա ասաց հետևյալը. «Նույնիսկ եթե ասենք, թե մեկը որոշել է տասնչորս դար առաջ հետազոտություններ անել կապված սաղմի հետ, նա ոչինչ չէր կարող տեսնել»:

Ղուրանի այաթներում ասված սաղմը չափազանց փոքր է, որպեսզի հնարավոր լինի տեսնել անզեն աչքով, այդ պատճառով այն դիտարկելու համար անհրաժեշտ է մանրադիտակ: Իսկ ինչպես հայտնի է, այդ սարքը հայտնագործվել է մոտ երկու հարյուր տարի առաջ: Այնուհետև դոկտոր Մուրը էրոնիայի մասնիկներ ունենալով ձայնում շարունակեց. «Իսկ հնարավոր է այդ ժամանակ՝ տասնչորս դար առաջ գոյություն ուներ մեկը՝ ում ենթակայության տակ մանրադիտակ էր հայտնվել: Նա իրականացնում է այդ բարդ հետազոտությունը, ընդ որում թույլ չի տալիս ոչ մի սխալ, Իսկ այնուհետև հանձնում է իր գիտելիքները Մուհամեդին և համոզում նրան պատմել այդ հետազոտության արդյունքների մասին Ղուրանում: Որից հետո այդ «մեկը» վերացնում է սարքը, պահպանելով իր գաղտնիքները դարեր շարունակ: Կհավատա՞ք այդ պատմությանը: Դժվար թե, քանի որ որպեսզի ապացուցվի այդ ծիծաղ առաջացնող տեսությունը, ստիպված կլինենք ունենալ համոզիչ ապացույցներ»:

Երբ նրան հարցրեցին. «Այդ ժամանակ Ինչպե՞ս կբացատրեք, որ այդ տվյալը հայտնվեց Ղուրանում»: Դոկտոր Մուռը պատասխանեց. «Դա կարող է ունենալ միայն մի բացատրություն. Ղուրանը հանդիսանում է աստվածային հայտնություն»:

Դոկտոր Ջերալդ Գոէրինգերն ասել է.

«Այդ նկարագրությունը շատ դարերով գերազանցեց սովորույթային գիտական գրականությանը ներկայացված սաղմի զարգացման տարբեր փուլերի հետազոտությունների արդյունքներին»:

http://www.youtube.com/watch?v=rFsq_UJeBEA)