Ինչ է ասում Ղուրանը տիեզերքի ընդլայնվելու մասին

Ինչ է ասում Ղուրանը տիեզերքի ընդլայնվելու մասին

Ալլահն ասում է.

«Մենք կառուցեցինք երկինքը ուժով շնորհիվ, և ճշմարիտ, Մենք անդադար ընդլայնում ենք այն» (Ղուրան 51:47)

Ալլահն ասել է.

«Այդ օրը Մենք կծալենք երկինքը, ինչպես ծալվում է գիրքը: Մենք կվերաստեղծենք արարածները, ինչպես սկսեցին արարել առաջին անգամ: Այդպես խոստացված էր Մեզանից: Ճշմարիտ, Մենք կանենք դա» (Ղուրան 21:104)
Տիեզերքը ընդլայնվելը ցույց տվող նկար:
Տիեզերքը ընդլայնվելը ցույց տվող նկար:
«Այդ օրը երկիրը փոխարինված կլինի ուրիշով, նույնն էլ երկինքներն ու (մարդիկ) դուրս կգան իրենց գերեզմաններից հավասար և կկանգնեն Ալլահի առաջ, Միակի, Ամենազորի» (Ղուրան 14:48)

Որոշ գիտնականներ համարում են, որ այս այաթներից առաջինը անմիջականորեն ցույց է տալիս, որ տիեզերքը անընդմեջ ընդլայնվում է տարաղության մեջ: Նրանք կարծում են, որ մաբողջ տիեզերքը ստեղծվել է մի ամբողջական նախնական նյութից: Հետո այն պայթեց Ալլահի հրամանով և դառավ ծխի ամպ, որից ձևավորվեց երկինքը: Գիտնականները հաստատում են, որ տվյալները, որոնց ցույց են տալիս վերը ասված այաթները հաստատվում են ժամանակակից գիտությամբ:

Իսկապես շատ աստղագետներ այսօր համարում են, որ տիեզերքը գտնվում է անդադար շարժման մեջ և ընդլայնվում է: Այդ աշխարհայացքը առաջ է բերված գլալկտիկաների և հեռու երկնային մարմիններ ուսումնասիրելուց հետո: Ամերիկացի աստղագետ Վեստո Մ. Սլիֆերը ուսումնադիտելով գալակտիկաների միջակայքը, նկատեց, որ իրարից փոքր հեռավորության վրա գտնվող համակարգերից որոշների միջակայքային ուղիղները խառնված են ուղղված են միջակայքային տարածքի կողմ մեծ երկարությամբ: Այդ տեսակի շարժումը նրա կարծիքով ցույց է տալիս, որ գալակտիկաների մեծամասնությունը հեռանում են իրարից մի քանի կ/վ արագությամբ: (Վ.Սլիֆեր, ամերիկական աստղագետների միությանը տրված զեկույցում (1915):

Ուրիշ ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը (Էդվին Պաուէլ Հաբլ (անգլ. Edwin Hubble, 20 նոյեմբեր 1889-18 սեպտեմբեր 1953)-վաստակավոր ամերիկացի աստղագետ) հաստատեց, որ տիեզերքը ընդլայնվում է, և որ ինչքան հեռու է գտնվում գալակտիկան, այնքան մեծ է արագությունը, որով նա հեռանում է: Այդ արագությունը ուղիղ համեմատական է հեռավորությանը: (Edwin Hubble (1929). «A relation between distance and radial velocity among extra-galactic nebulae». Proc. Nat. Acad. Sci. 15:168-173.)

Այդպիսով մենք տեսնում ենք, որ շատ ժամանակակից աստղագետներ հաստատում են տիեզերքի արագացված ընդլայնման թեորեմը: Գիտնականների կարծիքով այդ ընդլայնումը կշարունակվի մինչև գալակտիկաների խմբերի, գալակտիկաների, համակարգերի, մոլորակների իրարից բաժանվելը...

Ինչ է ասում Ղուրանը տիեզերքի ընդլայնվելու մասին

Նկարներում երևում է, որ գալակտիկաների միջև տարածությունը անընդմեջ մեծանում է: Գիտնականների կարծիքով դա տիեզերքի ընդլայնվելու վկայությունն է:

Ալլահն ասում է.

«Երբ երկինքը երկու մասի լինի, և երբ աստղերը ցրվեն ու ընկնեն» (Ղուրան 82:1-2)