Ինչ է ասում Ղուրանը Անձրևի ու ամպերի ձևավորման մասին

Ալլահն ասում է.

«Նա է, որ ուղարկում է քամիներին ասես լինեն Նրա Գթասրտության ավետը, մինչև տանեն անձրևով լի ամպեր, և այդ ժամանակ ուղղում ենք դեպի մի մահացած երկիր, և այնտեղ անձրև ուղարկեցինք, որպեսզի դուրս գա պտուղի ամեն տեսակ: Այդպես ենք հարություն տալիս մահացածներին, գուցե դուք հաշվի կառնեք (հարության համար Ալլահի ուժը)» (Ղուրան 7:57)

Ալլահն ասում է.

«Եվ ուղարկեցինք սերմավորող քամիները (որ ամպերը ջրով լցնեն) և այնպես արեցինք, որ ջուրն ընկնի երկնքից: Ձեզ տվեցինք, որ խմեք և չեք կարող պահեստավորել այն» (Ղուրան 15:22)

Գիտնականները համարում են, որ վերն ասված Ղուրանի այաթները ցույց են տալիս ժամանակակից գիտության կողմից հաստատված փաստերը: Քամիները մթմոլորտում տեղափոխում են աղով սնուցված ջրի մասնիկներ, որնոք կոչվում են «աէրոզոլներ», որոնք գործում են ջրային թակարդների պես և ձևավորում են անձրևային կաթիլներ, իրենց շուրջ ջրային բուղ հավաքելով: Այդպիսով ամպերը ձևավորվում են ջրային բղից, որը թանձրանում է օդում աղի բյուրեղիկների կամ փոշու մասնիկների վրա: Քանի որ ձևավորված կաթիլները չափազանց փոքր են (0,01-0,02 մմ. Տրամագծով), ամպերը հեշտությամբ տեղափոխվում են օդով («Earth Science», Tarbuck, Edward J., Lutgens, Frederick J, էջ 509-525. Ինչպես նաև «Moutain Meteorolagy», Whiteman, David C., էջ 100-116:

Մթնոլորտի լուսանկար: Պարզ երևում են ամպերն ու քամիների ուղղությունը:
Մթնոլորտի լուսանկար: Պարզ երևում են ամպերն ու քամիների ուղղությունը:

Եվ հենց այդ գործողությանն ենք մենք հետևում, երբ տեսնում ենք երկինքը ամպերով ծածկվելիս: Ջրային մասնիկները, որոնք հավաքվում են աղի բյուրեղիկների կամ փոշու հատիկների վրա, խտանում են և դառնում ջրի կաթիլներ: Երբ այդ կաթիլները դառնում են օդից էլ ծանր, լքում են ամպերն ու ընկնում երկրի վրա անձրևի տեսքով:

Ալլահն ասում է.

«Մի՞թե չես տեսնում, որ Ալլահը հրում է ամպերը, հետո միացնում, հետո դարձնում է ամպերի խումբ, և դու տեսնում ես թե ինչպես է նրա ճեղքվածքներից անձրև դուրս գալիս: Եվ երկնքից կարկուտ է ցած ուղարկում (ասես) լեռներ (կամ երկնքում կարկտե լեռներ կան, որոնցից Ալլահը կարկուտ է ցած ուղարկում) և տալիս է ում, որ ցանկանում է, և հեռացնում է դրանից ում, որ ցանկանում է: Քիչ էր մնում, որ կուրացներ աչքը կածակի զիլ փայլը (որ ուղեկցում է ամպերը)» (Ղուրան 24:43)
Խմբային ամպեր: Այս լուսանկարը կատարված է ՆԱՍԱ-ի արբանյակից: Լուսանկարում երևում է, թե ինչպես են հավաքվում ամպերը մի տեղում, ասես նրանց այդտեղ է քշում մի անտեսանելի ձեռք:
Խմբային ամպեր: Այս լուսանկարը կատարված է ՆԱՍԱ-ի արբանյակից: Լուսանկարում երևում է, թե ինչպես են հավաքվում ամպերը մի տեղում, ասես նրանց այդտեղ է քշում մի անտեսանելի ձեռք:

Անձրևային ամպերի առաջացման և ձևավորման գործնթացը տեղի է ունենում հատուկ սցենարով, փուլերով:

Ավելի ներքևում մենք կտեսնենք այդպիսի ամպերի մի տեսակի ձևավորման փուլերը, որին մասնագետները անվանում են խմբանձրևային ամպ:

Rain clouds
  1. Դրեյֆ: Բոլոր ամպերը միասին տեղափոխվում են քամու շնորհիվ:
  2. Միաձուլում: Մանր (խմբային) ամպերը քամուց քշվելով միաձուլվում են և ստեղծում մեծ ամպ:
  3. Խտանալը: Մեծ ամպի ձևավորված հոսքում ուժեղանում են ներհոսքները՝ մեջանում է ջրային բղի քանակը, որը բարձրանում է ցածր ոլորտներից, որն էլ իր հրթին մեծացնում է խտացման էներգիան: Այդ գործողությունները ուժեղացնում են վեր բարձրացող օդային հոսքը, թույլ են տալիս նրա ուղղահայաց աճին: Օդի հոսանքները շատ ուժեղ են ամպի մեջտեղում, և թուլ նրա ծայրերում, ինչը բերում է տարածքային խտության տարբերությանը: Ուղղահայց աճի հետևանքով ամպը հասնում է մթնոլորտի սառը ոլորտներին, որտեղ դանդաղորեն սկսում են ձևավորվել և սկսում են մեծ չափսեր ձեռք բերել ջրի կաթիլներն ու կարկուտի բյուրեղները: Եվ երբ օդի գալացող հոսքը էլ չի կարողանում պահել ծանրացած ջրի կաթիլներն ու կարկուտի բյուրեղները, սկսվում է նրանց երկիր ընկնելու գործնթացը տարբեր պեղումների տեսքով:

Երբ կարկուտի մասնիկները անցնում են տարածքի մեջով, որը ունի սառեցնող ջրի կաթիլներ և սառուցի բյուրեղներ, տեղի է ունենում ամպի հոսանքավորում: Սառուցի մասնիկներին կպնելով ջրի կաթիլները սառում են, դուրս հանելով լետանետ տաքություն, որի շնորհիվ սառուցի մասնիկները ստանում են ավելի մեծ տաքություն:

Երբ սառցե կտոտները կպնում են սառցե բյուրեղներին տեղի է ունենում կարևոր երևույթ. Էլեկտրոնները մի սառը օբյեկտից անցնում են մյուսին՝ ավելի քիչ սառին: Այդպիսով սառցէ մասնիկները ունենում են բացասական լիցք: Այդ նույն էֆեկտն էլ դիտարկվում է, երբ շատ սառեցված կաթիլները կպմում են տվող կարկուտներին. Դրա ընթացքում տեղի է ունենում սառցե փոքր կտոտների պոկում, որոնք լիցքավորված են դրական լիցքով: այդ դրական լիցք ունեցող թեթև սառցե կտորները այնուհետև տարվում են ամպի վերին մաս մտնող հոսքերով:

Կարկուտը ցած ընկնելով, ամպի նետքևի մասին տալիս է բացասական լիցք, որը հավաքվելով ստեղծում է աստիճանային լիցք-լիդեր: Ինչպես տեսնում ենք կարկուտը խաղում է կայծակի ստեղծման հիմնական դերը (''The Atmosphere''. Anthes, Richard A., John J. Cahir, Alistair B. Fraser, Hans A. Panofsky, c. 269. Cm. takje: “The Elements of Meteorology”, Miller & Thompson, c. 141-142. Cm takje: Earth Science Today, Murphy, Brendan, Nance, Damian, c. 346.)

Ալլահն ասել է.

«Կայծակի ձայնը նույնիսկ Նրան փառավորում է, ինչպես և հրեշտակները Նրա դիմաց վախից ու հարգանքից: Նա կայծակներ է ուղարկում և խփում դրանցով ում ցանկանում է, սակայն անհավատները կասկածում են Ալլահին, որը շատ խիստ է իր պատիժը կիրառելուց» (Ղուրան 13:13)
Model for forked lighting

Երկրային կայծակի փուլաձին ձևավորումը: (ա) բացասական լիցք, որը հավաքված է ամպի ներքին մասում, դառնում է չափազանց մեծ, որ հաղթահարի օդի հակազդեցությունը և նախաձեռնում է իոնացված ալիքի հայտնվելը, որը ստացել է երկրի մակերևույթին ուղղված կայծակի աստիճանավոր լիդերի անվանումը: (բ) Լիդերի դեպի մակերևույթ շարժման չափումով նրա վերջում լարումը մեծանում է և նրա ազդեցության տակ երկրի մակերևույթից նրան ընդդիմացող առարկաներից դուրս է գալիս լիցքերի պատասխան թելը, ստրիմեր, որը միանում է լիդերին: (գ) Վերջնական փուլում լիդերի իոնացված ալիքին հետևում է դեպի հետ, կամ կայծակի հիմնական լիցքը, որը բնութագրվում է տասնյալներից մինչև հարյուրավոր հազար ամպեր էլեկտրականությամբ, փայլով, որը նկատելիորեն գերազանցում է լիդերի փայլին, և տեղաշարժման մեծ արագությամբ: