Ինչ է ասում Ղուրանը աշխարհի սկզբի մասին

Ալլահն ասում է.

«Ալլահը սկսում է արարումը (ոչինչից) և հետո կրկնում է, և ի վերջո բոլորդ էլ Նրան կվերադառնաք» (Ղուրան 30:11)

Այս այաթը ակնհայտ ցույց է տալիս, որ Ալլահը Մեծ Արարիչ է, որ ստեղծել է տիեզերքն ու այնտեղ գտնվող ամեն ինչը, ոչինչից: Ալլահը Ղուրանում նկարագրում է արարման սկիզբը հետևյալ կերպով.

«Նա երկնքի և երկրի Արարիչն է: Երբ նա ցանկանում է որևէ բան լինի, ապա ասում է դրան. «Եղիր», և դա իրականանում է» (Ղուրան 2:117)
Միջաստղային նյութից ձևավորված աստղի լուսանկար:
Միջաստղային նյութից ձևավորված աստղի լուսանկար:

Մարդկային ինտելեկտը չի կարող հասկանալ սկզբնական նյութի էությունը, որից ստեղծվեց առաջին արարվածը: Մարդիկ կարող են միայն դատողություններ անել այդպիսի բաների մասին, հիմնավորվելով նախադրություններին ու կռահումներին: Ալլահն ասում է.

«Ես նրանց չարեցի վկա (Սատանային ու նրա հետնորդներին (ում որ լսում էիք), ոչ էլ նրանց օգնությունը ստացա) երկնքի, երկրի և նրանց արարմանը, ոչ էլ նրանց արարմանը, և օգնական չեմ վերցնի նրանց՝ ովքեր մյուսներին շփոթմունքների մեջ են գցում» (Ղուրան 18:51)

Ալլահն ասում է.

«Մի՞թե չհավատացողները չեն տեսնում (հասկանում), որ երկիրն ու երկինքը մի ամբողջություն էին, և, որ Մենք առանձնացրեցինք (երկու մասի) դրանք ու արարեցինք բոլոր կենդանի էակներին ջրից: Մի՞թե նրանք չեն հավատա» (Ղուրան 21:30)

Գիտնականները համարում են, այս այաթը անմիջականորեն ցույց է տալիս, որ Ալլահը ստեղծել է աշխարհը մի ամբողջությունից, հետո նա հրամայել է նրանց առանձնանալ:

Ալլահն ասում է.

«Ասա. «Մի՞թե դուք չեք հավատում Նրան՝ Ով ստեղծել է աշխարհը երկու օրում, և Նրան հակառակորդներ եք արել (սուտ աստվածներին): Չէ որ նա աշխարհների Տերն է: Նա կանգնացրել է երկրի վրա անսասան լեռներ, օրհնել է նրան և կարգավորել է երկրում սնունդը չորս ամբողջ օրվա ընթացքում, հարցնողների (արարման մասին) համար: Հետո նա դիմել է երկնքին, որը ծուխ էր, և ասաց նրան ու երկրին. «Եկեք, կամա կամ ակամա»: Նրանք ասացին. «Մենք կգանք կամովին»: Նա յոթ երկինք արեց նրանց երկու օրվա մեջ և ներշնչեց (որոշեց) ամեն երկնքին իր կամքը: Մենք զարդարեցինք լուսավոր աստղերով ներքևի երկինքը և արել ենք դրանք (լուսավոր աստղերը) որպես պաշտպանություն (գաղտնալսող հրեշներից): Այդպիսին է Ամենակարողի, ամենագետի կարգավորումը»» (Ղուրան 41:9-12)

Ժամանակակից աստղաֆիզիկոսները նույնպես հայտարարում են, որ ամբողջ տիեզերքը սռաջացել է մի ամբողջական նյութից, այսպես կոչված «Մեծ Պայթյունից» հետո: (G. Lemaitre (1927). «Un Univers homogene de masse constant et de rayon croissant rendant compte de la vitesse radiale des nebuleuses extragalaciques». Annals of the Scientific Society of Brussels 47A: 41. (Translated in 1931) «A homogeneus universe of constant mass and growing radius accounting for the redial velocity of extragalactic nebuale». Astronomy and Cosmanagy, Sir James H. Jeans, p. 15.

Ալլահն ասում է.

«Հետո ուղղվել է երկնքին, որը ծուխ էր, և ասաց նրան ու երկրին. «Եկեք միասին (լսեք իմ Որոշումը), կամա, թե ակամա»: Նրանք ասացին. «Մենք կգանք կամովին» (Ղուրան 41:11)

Գիտնականների կարծիքով այս այաթը ցույց է տալիս, որ երկինքը իր ձևավորման սկզբնական փուլում նման էր ծխի, ինչը նույնպես հաստատվում է ժամանակակից գիտությունով:

Ջեյմս Հ. Ջինզը (Սեր Ջեյմս Հոպվուլդ Ջինզ (11.09.1887-16.09.1946), հայտնի անգլիացի աստղագետ, ֆիզիկոս և մաթեմաթիկոս) Գրել է. «Մենք եկանք այն եզրակացությանը, որ ինչպես որ առաջին անգամ ենթադրում էր Նյուտոնը, զանգվածը, որ կազմված է քաոսային շարժում կատարող գազից, փաստորեն միատեսակ խտությամբ և սփռված մեծ տարածքով, իրենից կներկայացի դինամիկորեն փոփոխական ձևավորում: Այդ գազանման զանգվածի մեջ կձևավորվեն ատոմներ, որոնց շուրջ վերջին հաշվով կսկսի հավաքվել նյութը...» (Astronomy and Cosmonogy, Sir James H. Jeans, Էջ.15):

Աստղի պայթման լուսանկար:
Աստղի պայթման լուսանկար: