Ինչ է ասում Ղուրանը ատոմի մասին

Ինչ է ասում Ղուրանը ատոմի մասին

Ալլահն ասում է.

«Երկրում ու երկնքում ոչինչ թաքնված չէ քո Աստծուց, լինի ամենափոքր զանգվածը, կամ փոքր դրանից, կամ դրանից մեծ: Այդ ամենը պարզ գրության մեջ են (գրված)» (Ղուրան 10:61)

Այս այաթում Ալլահը հաղորդում է, որ Նրանից ոչինչ թաքցված չի այս աշխարհում, ինչքան էլ չնչին լինի դա: Դեռ անցյալ դարում համարվում էր, որ ատոմը աշխարհի ամենափոքր մասնիկն է: Սակայն մարդիկ ատոմը կտորներ անել սովորելուց հետո գտան ավելի փոքր մասնիկներ՝ դրական լիցք ունեցող պրոտոններն ու բացասական լիցք ունեցող էլեկտրոնները:

1939 թվականին գերմանացի գիտնականներ Օտտո Հանն ու Ֆրինց Ստրասմանը Բերլինի Համալսարանում իրագործեցին ուրանի ատոմի բաժանումը: Ապագայում, գիտության զարգացմանն առնթեր կհայտնաբերվեն ավելի փոքր մասնիկներ:

Ժամանակակից աշխարհում տեխնիկայի զարգացումն ու գիտության պրոգրեսը փոխելով մարդու ապրելակերպը հասել են անսովոր բարձրությունների: Սակայն գիտական մտքերտը դրանում կանգ չեն առնի, և անկասկած կշարունակվեն մինչև Դատաստանի Օրը: Ինչ բարձրությունների էլ, որ հասնի մարդկությունը ամբողջ զարգացման ընթացքում, այն երբեք չի կարողանա լիովին տիրանալ կամ գոնե մոտենալ Մեծն Ալլահի իմացությանն ու նրա կարողություններին:

Ալլահն ասել է.

«Նրանք (անհավատները) քեզ հարցնում են Ռուխի (հոգու) մասին: Ասա. «Հոգին (նրա գիտելիքը) պատկանում է միայն Ալլահին: Ով մարդիկ, քիչ եք ստացել գիտելիքից»» (Ղուրան 17:85)

Ալահի իմացությունն ու նրա ամենակարողությունը անսահման են: Անցյալ այաթում Ալլահը ևս մի անգամ մեզ օրինակ է բերում նրա կատարյալ իմացութունների ու մեր սահմանափակ իմացությունների տարբերության մեծությունը: