Ինչ է ասում Ղուրանը մթնոլորտային ճնշման մասին

Տիեզերագնացները օգտագործում են յուրահատուկ սարքեր, որոնք ապահովում են նորմալ շնչառություն մեծ բարձրությունների վրա:
Տիեզերագնացները օգտագործում են յուրահատուկ սարքեր, որոնք ապահովում են նորմալ շնչառություն մեծ բարձրությունների վրա:

Ալլահը Ղուրանում ասում է.

«Ում որ Ալլահը ցանկանում է դնել հարթ ճանապարհի վրա, նրան էլ բացում է Իսլամի կուրծքը, իսկ ում ցանկանում է մոլորության մեջ գցել, ապա ուժեղ ճզմում է նրա կուրծքը, կարծես նա երկինք բարձրանա: Այդպես Ալլահը ուղարկում է պատիժը նրանց՝ ովքեր չեն հավատում» (Ղուրան 6:125)

Գիտնականները համարում են, որ այս այաթում պարունակվում է պարզ ցուցում, որ ինչքան մարդ շատ բարձրանա, այնքան կդժվարանա շնչել: Դա լինում է մթնոլորտային ճնշման իջացման պատճառով և օդում թթվածնի պարունակության քչացման հետևանքով: Այդ փաստը իր հաստատումը ստացավ միայն նրանից հետո, երբ մարդիկ հայտնաբերեցին բարձր թռնել թույլ տվող սարքեր: Այդ երևույթի էությունը կայանում է նրանում, որ 8 կմ. բարձրության վրա գտնվող մարդը սկսում է խնդիրներ ունենալ շնչառության հետ ցածր մթնոլորտային ճնշումի և թթվածնի պակասի պատճառով: Նրա օրգանները ստանում են անբավարար քանակությամբ թթվածին, և առաջանում է հիպոքսիա: Այլ խնդիր, որը կարող է հանդիպել մարդը այդ բարձրության վրա դա դիսբարիզմն է կամ աէրոէմբոլիան՝ սիմպտոմների կոմպլեքս, որը առաջանում է չափազանց ցածր կամ արագ ցածրացող մթնոլորտային ճնշումից (Մալկին Վ.Բ. և Չերնյակով Ի.Ն., Բարձրության հիպոկսիա, ավիացիոն բժշկություն, րեդ. պոդ. Ն.Մ. Ռուդնովի և ուրիշների, ս.25, Մ., 1986.): Այդպիսով այդ երկու հիվանդությունները խոչնդոտում են մարդկային օրգանիզմի նորմալ գործելուն, առաջացնելով կրծքի սեղման սինդրոմ և շնչառության դժվարացում, ինչը լրիվ էությամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմի ինքնապաշտպանության եղանակներից մեկը: