Մուսուլմանները սիրում են Հիսուսին ու նրա մորը

Մուսուլմանները սիրում են Հիսուսին ու նրա մորը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրանց)

decoration

Հիսուսը (Արաբերեն Իսա), (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մեջբերվում է Սուրբ Ղուրանում տասնվեց տարբեր հատվածներում: Մի դեպքում՝ «Ալ-Մաիդա» (5) սուրայի 110-րդ այաթում Ալլահն ասել է.

«Այդ ժամանակ Ալլահը կասի (Դատաստանի Օրը). «Ով Հիսուս, Մարիամի որդի: Հիշիր այն պարգևը, որ ես տվեցի քեզ ու քո մորը, երբ աջակցեցի քեզ Ռուխ-Էլ-Կուդուսով (Սուրբ Ոգով (Ջիբրիլով)), և երբ խոսում էիր մարդկանց հետ օրրանում (նորածին տարիքում) և երբ մեծացար (որ նրանց Ալլահի կրոն հրավիրեց): Ես քեզ սովորեցրեցի գրությունը, իմաստությունը, Թաուրան (Թոր) և Ինջիլը (Ավետարան), և Իմ թույլտվությամբ դու կավից պատրաստեցիր մի թռչնի արձանիկ և փչեցիր դրա վրա, և իմ թույլտվությամբ այն թռչուն դառավ, և բուժեցիր բնածին կույրերին ու բորոտներին, իմ թույլտվությամբ համբարձեցիր մահացածներին, խանգառեցի Իսրայելի որդիներին (երբ որոշել էին սպանել քեզ), երբ դու հայտնվել էիր նրանց մոտ պարզ ապացույցներով, իսկ նրանց մեջի անհավատները ասացին, որ դա ընդամենը բացահայտ կախարդություն է»» (Ղուրան 5:110)

Մյուս կողմից Մարգարե Մուհամեդ (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) անունը Ղուրանում մեջբերվում է ընդամենը չորս անգամ, իսկ Մարիամինը՝ Հիսուսի մորը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), մեջբերվում է ութ անգամ և գոյություն ունի մի ամբողջ սուրա (Ղուրանի մաս (գլուխ)), որը կրում է նրա անունը:

Աալ-Իմրան (3) սուրայի 45-րդ այաթում (բանաստեղծություն) Ամենազոր Ալլահն ասել է.

«Երբ հրեշտակները ասացին. «Ով Մարիամ, Ալլահը ուրախացնում է քեզ Իր մի Խոսքով («Եղի՛ր» և նա եղավ: այսինքն ով Հիսուս, Մարիամի որդի), որի անունը կլինի Մեսսիա Իսա (Հիսուս), Մարիամի (Մարիայի) որդի, պատվավոր այս աշխարհում և մյուսում, և նա կլինի նրանց մեջ՝ ովքեր ամենամոտն են Ալլահին» (Ղուրան 3:45)

Որպես ընտանիք Հիսուսն ու Մարիամը մեջբերվում են Ղուրանում երեք անցամ, և մի ամբողջ սուրա այդպես էլ կոչված է՝ (Աալ-Իմրան=Իմրանի ընտանիքը), որը փորագրվել է մուսուլմանների սրտերում և ուղեղներում: