Իսլամական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից գիտությունների վրա

Արեգակնային համակարգի մոդել: 12րդ դար, Բաղդադ:
Արեգակնային համակարգի մոդել: 12րդ դար, Բաղդադ:

Հետաքրքրացեր հետազոտողը, որը ցանկանում է հասկանալ նոր տեխնոլոգիաների ու գիտության անսովոր արագ զարգացման պատճառը, անկասկած կհամաձայնի, որ այդ երևույթը անմիջականորեն կապված է իսլամական քաղաքակրթության ազդեցության հետ: Հենց դա դառավ մի շարք գիտական կարգուկանոնների և ուղղությունների օրրանն ու լույսի բերեց շատ հայտնի գիտնականներ:

Չ.Հ. Հակինսը (Չարլզ Հակինս Հոմեր, 1870-1937, աներիկացի պատմաբան, միջնադարի պատմության հայտնի մասնագետ) գրել է. «Ունեցած փաստերը վկայում են, որ Իսպանիայի արաբներն էին վերածնունդի ժամանակաշրջանի արևմտյան Եվրոպայի քաղաքակրթության ոլորտի բացահայտումների գլխավոր աղբյուրները»: Մուսուլմանները սկիզբ դրեցին այն ֆունդամենտալ հետազոտությունների սկիզբը, որոնք դառան ժամանակակից գիտության հիմքը: Եթե դուք նայեք «աստղագիտության տեխնիկական տերմինների բառարանը», ապա կտեսնեք, որ այնտեղ նկարագրված աստղերի 60 տոկոսը ունեն արաբական ծագում (Wiliam H.Allen, editor, Diktionary of Technical Terms for Aerospace Use, First Edition, National Aeronautiks and Space Administration, Washington, D.C., NASA SP-7,1384H (1965G.) (5,6).):

Երկար ժամանակ շուտվա մուսուլման գիտնականների աշխատանքները մնում էին գիտական իմացությունների հիմնական աղբյուրները, որից տվյալներ էր կորզում ամբողջ արևմտյան աշխարհը և մասամբ վերածննդի ժամանակաշրջանի Եվրոպան: Այդ աշխատանքներից շատերը հիմք դառան եվրոպական համալսարանների ուսումնական ծրագրերի համար:

Մարքիզ Դաֆֆերինը գրել է. «Միջնադարի խավարից իր վերածնունդի համար Եվրոպան մեծամասամբ պարտական է մուսուլմանական գիտությանը, մուսուլմանական արվեստին ու գրականությանը...» (Speeches Delivered in India, London 1890, f.24).

Մուսուլմանական գիտնականները հետազոտել են գիտական գիտելիքները, որոնք լույսի են դուրս բերվել Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, այնուհետև թարգմանել են դրանք, բարելավել ու ավելացրել են իսլամական աշխարհի տարբեր գիտական կենտրոններում: Այդտեղից դրանք վերցրել է արևմտյան Եվրոպան: Բացի այդ մուսուլման գիտնականները եղել են որոշ գիտական նոր ուղղությունների նախահայրերը:
Մուսուլմանական գիտնականները հետազոտել են գիտական գիտելիքները, որոնք լույսի են դուրս բերվել Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, այնուհետև թարգմանել են դրանք, բարելավել ու ավելացրել են իսլամական աշխարհի տարբեր գիտական կենտրոններում: Այդտեղից դրանք վերցրել է արևմտյան Եվրոպան: Բացի այդ մուսուլման գիտնականները եղել են որոշ գիտական նոր ուղղությունների նախահայրերը:
Աստրոլյաբիա (հուն. Աստրոն-աստղ և լաբեին-վերցնել): Աստղագիտական գործիք, որը հայտնագործված է մուսուլմանների կողմից, երկնային մարմինների դիրքերը որոշելու համար (Արդեն միջնադարում լայն օգտագործվել է աշխարհագրական կոորդինատները որոշելու համար): Գործիքը, որը պատկերված է նկարում գտնվում է «Ուիպլի» Քեմբրիջի գիտական իմացությունների թանգարանում:
Աստրոլյաբիա (հուն. Աստրոն-աստղ և լաբեին-վերցնել): Աստղագիտական գործիք, որը հայտնագործված է մուսուլմանների կողմից, երկնային մարմինների դիրքերը որոշելու համար (Արդեն միջնադարում լայն օգտագործվել է աշխարհագրական կոորդինատները որոշելու համար): Գործիքը, որը պատկերված է նկարում գտնվում է «Ուիպլի» Քեմբրիջի գիտական իմացությունների թանգարանում:

Ջ.Հ. Դենիսոնը գրել է.

«Վեցերորդ ու յոթերորդ հարյուրամյակում ժամանակակից աշխարհը գտնվում էր քաոսի սահմանին: Հին քաղաքակրթությունը, որը կյանք է տվել քաղաքակրթությանը, մարդկանց միության զգացմունք նվիրելով, և նրանց հարգանքը կառավարիչների նկատմամբ, փլուզվել էր, և նրան համարժեք ոչինչ չգտնվեց, ինչը կկարողանար փոխարինել նրան: Թվում էր, թե քաղաքակրթությունը, որը ստեղծվում էր չորս հազարամյակների ընթացքում գտնվում է փլուզման եզրին կանգնած, և մարդկությունը պատրաստ է վերադառնալ բարբարոսների ժամանակաշրջան, երբ բոլոր ցեղերն ու ժողովուրդները պատերազմում էին իրար դեմ, իսկ օրենք ու կարգ հասկացողությունները գոյություն չունեին: Եղած պատիժները, որոնց վրա կառուցվում էին ցեղերի միջև հարաբերությունները կորցրել էին իրենց ուժը: Իսկ արդեն նորերը, որ բերվել էին քրիստոնեության որոք, չէին արդարացնում հույսերը, և մարդկանց միավորելու և կարգուկանոնի ստեղծման տեղը առաջացնում էին միայն քաոս ու պառակտում: Դա այն ժամանակն էր, երբ աշխարհը մտնում էր մարդկային վշտի մեջ: Քաղաքակրթությունը նմանվել էր հսկայական ծառի, որի տերևների զարդարանքը փաթաթել էր ամբողջ աշխարհը և ինչի ճյուղերը զարդարեցին հիասքանչ պտուղները, իրենց մեջ մարմնավորած արվեստի, գիտության ու գրականության նվաճումները, պատրաստ էր ընկնելու: Ունե՞ր գոյություն այդ ժամանակ ինչ-որ մշակույթ, որը կկարողանար ևս մի անգամ համախմբել մարդկությունն ու փրկել քաղաքակրթությունը... Եվ հենց այդ պայմաններում (այդ մարդկանց մեջ) ծնվեց մարդ՝ Մուհամեդը, ով պետք է միացներ այդ ժամանակաշրջանի ամբողջ հայտնի աշխարհը...» (Emotions as the Basis of Civilization, London, 1928, Էջ. 265, 269

Մուսուլմանները հասան մեծ արդյունքների տեխնիկայի, գիտության, ինչպես նաև ինտելեկտուալ զարգացման բոլոր ասպարեզներում:

Ավելի ներքև մենք կմեջբերենք որոշ հայտնի մուսուլման գիտնականների անուններ:

Ալ-Խաուարիզմի, (780-850): Գիտնական-մաթեմաթիկոս, հանրահաշիվի և մաթեմաթիկայի որոշ ուղղությունների հիմնադիր, թվաբանության առաջին ղեկավարության հեղինակ, որը հիմնավորված է պոզիցիոն հիմունքների վրա: Գրել է հանրահաշիվի և օրացույցի մասին տրակտատներ, ինչպես նաև «Հատաբ-ուլ-Ջաբր ուա-ալ-Մուքաբալա», «քիրք վերականգնումի և հակադրման մասին» (նվիրված քառակուսային և սովորական հավասարումների լուծմանը) հանրահայտ գրքերը, վերջինիս անունից ծագեց «հանրահաշիվ» բառը: Հանրահաշվի մասին տրակտատը իր մեջ ունի նաև երկրաչափության գլուխը, եռանկյանաչափական աղյուսակը և քաղաքների երկարությունների ու լայնությունների աղյուսակներ: Որոշ հետազոտողների կարծիքով Ալ-Հորեմզին հանդիսանում է բոլոր ժամանակների ամենամեծ մաթեմաթիկոսը:

Ալ-Բիրունի, Ռեիհան Մուհամեդ իբն Ահմադ Ալ-Բիրունի (4,10,973-13,12,1048, այլ տվյալներով 1050-ից հետո), միչին Ասիական գիտնական-հանրագիտարանագետ: Նրա շարադրությունները վերաբերվում են մաթեմաթիկային, աստղագիտությանը, ֆիզիկային, բուսաբանությանը,աշխարհագրությանը, ընդհանուր երկրաբանությանը, հանքաբանությանը, ազգագրությանը, պատմությանն ու ժամանակագրությանը: Նա առաջ տարավ երկրի իր շուրջ պտտվելու թեորեմը և արևի շուրջ պտտվելու թեորեմը Գալիլեյից շուրջ վեց դար առաջ: Որոշեց երկրի չափերը:

Գերմանացի օրիենտալիստ E. Sachau Բիրունի մասին ասել է. «Նա ամբողջ մարդկության պատմության անենամեծ ինտելեկտուալն էր»:

Իբն Ռուշդ (լատ. Averroes 1126-11198). Անդալուզացի (իսպանացի) փիլիսոփա և բժիշկ, մաթեմաթիկայի ու իսլամական իրավունքի մասնագետ:

Իբն Ան-Նաֆիս (1213-1288): Բժշկության, իսլամական իրավունքի, բանականության և արաբական բանասիրության ոլորտների մեծ գիտնական: Նրան անվանում էին իր ժամանակի գիտությունների հայր: Նրա ավելի հայտնի աշխատանքը բժշկության ոլորտում հանդիսանում է «Աշ-Շամիլ ֆիտ-Թաբ» գիրքը, որը իրավացիորեն համարվում է բժշկության հանրագիտարան: Նա նաև հանդիսանում է փոքր կամ թոքային արյան շրջանառության թեորեմի հեղինակը, որը այդ ժամանակ լիովին տարբերվեց այդ ժամանակ տարածված Քալենի ու Ավիցեննի կարծիքներից, և փաստորեն սկիզբ դրեց Ուիլյամ Հարվիի ու Միգել սերվետտոյի բացահայտմանը (արյան շրջանառության թեմայով), գերազանցելով նրանց մի-քանի դար:

Ամմար իբն Ալի ալ-Մաուսիլի իբն Իսա ալ-Քահհալ (10-րդ դար), կահիրեցի մեծ գիտնական ակնաբուժության ոլորտում: Նրանով մշակված վիրահատությունը, որի ընթացքում տեղադրվում էր բյուրեղային տեսապակին (աչքի ոսպնյակ) նրա կողմից հայտնագործված ասեղով, մեծ հաջողություն ունեցավ և ստացավ «Ամմարի վիրահատություն» անվանումը:

Դեղորայք ստանալու ընթացակարգը: Սա հնության դեղագետ մուսուլման գիտնականների գրքում հայտնաբերված նկարի կրկնապատկերն է:
Դեղորայք ստանալու ընթացակարգը: Սա հնության դեղագետ մուսուլման գիտնականների գրքում հայտնաբերված նկարի կրկնապատկերն է:
Աչքի կազմվածքը: Նկարը հայտնաբերվել է բժիշկ-մուսուլմանի հին գրքում:
Աչքի կազմվածքը: Նկարը հայտնաբերվել է բժիշկ-մուսուլմանի հին գրքում:

Ալ-Հասան իբն Ալ-Հայթամ (965-1040): Տաղանդավոր մաթեմաթիկոս, ֆիզիկոս, աստղագետ և բժիշկ: Համարվում է գիտության փորձառարական մեթոդի հիմնադիրներից մեկը: Եվրոպայում իբն ալ-Հասանը հայտնի է որպես «Ալ-Հազեն» (Alhazen). Նրա աշխատանքներից հատուկ տեղ է գրավում «օպտիկայի գիրքը» (Քիթաբ-ուլ-Մանազիր): Ալ-Հասանը հետազոտել է աչքի կազմվածքը, ապացուցելով Պլատոնի ու Էվկլիդեյի մարդկային տեսողության մասին մտքերի անբավարարությունը: Նա հայտնագործել է բինոկուլյար տեսողության (տեսողություն երկու աչքերով) համադրություն և առաջինն է բացատրել տեսողության երևույթը, որպես գործողություն, որում ոբյեկտիվից աչք մտնող ճառաքայթները ոսպնյակի մեջ պատկեր են ձևավորում: 1572 թվականին «օպտիկայի գիրքը» թարգմանվեց լատիներեն, այդ թարգմանության շնորհիվ Յոհանն Կեպլերը ծանոթացավ օպտիկայի խնդիրների հետ:

Իբն ալ-Հայսամը գիտական շրջանառության նեջ մցրեց օդի հասկանալի քաշեր, կապեց օդի խտությունը բարձրության հետ: Նրանից հետո գիտնականները սկսեցին զբաղվել լույսի բեկման խնդիրների հետ:

Աբու Բակր Ար-Րազին ու Ալ-Մանսուրի, հանրահայտ ու բանագետ բժիշկներ: Մեծ և երկար ժամանակ ազդեցություն ունեցան նրանց կատարած աշխատանքները բժշկական գիտությունների և փիլիսոփայության համար:

Աբդուլ-Լատիֆ ալ-Բագդադի, Մուվաֆֆակ ադ-Դին Աբու Մուհամեդ բին Յուսուֆ Աբդուլ-Լատիֆ ալ-Բագդադի (1162-1231) և Աբդուլ-Քասիմ Խալիֆ իբն Աբբաս ազ-Զահրավի: Երկու տաղանդավոր գիտնականներ ստոմատոլոգիայի ոլորտում: Ատամնաբուժական պրակտիկայի մասին գիտաշխատությունների և վիրաբուժական գործիքների ու նրանց օգտագործման մասին մի քանի հայտնի գրքերի հեղինակներ:

Շարիֆ Ալ-Իդրիսի, (1100 - 1165): Գիտնական - աշխարհագետ, ճանապարհորդ և հայտնի աշխարհի քարտեզների կազմող: Զարգացրել է լույսի յոթ մասերի թեորեմը, հայտնագործել է նավիգացիոն սարքեր: այցելել է Անդալուզիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Հիջազի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Հունաստանի տարածքներում գտնվող քաղաքներ: Դա ընդամենը մի մասն է մուսուլմանական հոյակապ գիտնականների անունների մեծ բազմության, որոնք գիտության և տեխնիկայի մեջ ներդրեցին անվիճելի ավանդ: Նրանցից շատերը անարժանիոներ մոռացվել էին, նրանց ավանդը չի գնահատվել կամ նրանց աշխատանքները դրվեցին ուրիշների անունների տակ:

Մարդու մարմնի ներքին օրգաններն ու արյան շրջանառությունը: Հին մուսուլման բժշկի գրքից:
Մարդու մարմնի ներքին օրգաններն ու արյան շրջանառությունը: Հին մուսուլման բժշկի գրքից:

Արթուր Գլեն Լեոնարդը գրել է. «Ադրյո՞ք մենք չպետք է իրենց գագաթների նվաճողներ համարողներին, որոնց անցյալ քաղաքակրթությունները չգիտեն, ընդունենք այն փաստը, որին համաձայն, Եվրոպան մինչ այսօր կգտնվեր անբարոյության խավարում, եթե չլիներ արաբների զարգացած քաղաքակրթության ազդեցությունը, նրանց ինտելեկտուալ հզորությունը... Եվ կարծիքների առողջ համակարգը»: (<>, London, 1927, էջ. 20-21.

Աշխարհի քարտեզ: Նկարը հայտնաբերված է մի աշխարհագրության գիտնական մուսուլմանի գրքում:
Աշխարհի քարտեզ: Նկարը հայտնաբերված է մի աշխարհագրության գիտնական մուսուլմանի գրքում:

Իսլամական քաղաքակրթության արժանիքները

  • Դեպի գիտելիքներ ձգտումը հանդիսանում է ամեն մուսուլմանի և մուսուլմանուհու կրոնական պարտականություն:
  • Ըստ Իսլամի գիտության զարգացման հիմնական նպատակը դա մարդկանց սրտերում Ալլահի հավատը ամրապնդելն է, որն էլ կլինի նրա նշանների ուսումնասիրման հետևանքը: Այնժամ՝ երբ ժամանակակից գիտնականները օգտագործում են դա մարդկանց կրոնից հեռացնելու համար:
  • Իսլամը հղում է գիտնականներին օգտագործել իրենց գիտելիքները բարի նպատակներով. Անցյալի մուսուլման գիտնականները ամուր հենվում էին այդ սկզբունքին: Ժամանակակից գիտնականները մեծ մասը օգտագործում են իրենց գիտելիքները դուրս գալով շահի դրդապատճառներից, ինչը հաճախ վնասում է շրջապատը:
  • Անցյալի մուսուլման գիտնականները տարածում էին իրենց գիտելիքները ամենուրեք, որպեսզի մարդկանց հնարավորինս մեծ քանակ կարողանա օգտագործել դրանք: Ժամանակակից գիտնականների մեծ մասը որևէ հայտնագործում անելով փորձում է քչացնել դա օգտագործողների քանակը:
  • Անցյալի մուսուլման գիտնականները զբաղվում էին գիտությամբ, հույս ունենալով արժանանալ Ալլահի ողորմությանն ու պարգևատրմանը: Ժամանակակից գիտնականների մեծ մասը անց կացնելով գիտական աշխատանքներ հետևում են միայն նյութական շահեր ունենալու ճանապարհին: