Իսլամը խաղաղության կրոն է

Իսլամը խաղաղության կրոն է

Իսլամը խաղաղության կրոն է:

Ինչպես արդեն գիտեք Իսլամը դա Ալլահին ենթարկվելն է, նրա հրամաններին առանց վեճի ենթարկվելն ու բազմաստվածությունը ժխտելն է: Չկան այնպիսի բարի գործեր որոնց չի կոչում Իսլամը, ինչպես նաև չկան այնպիսի մեղքեր ու չարագործություններ որ Իսլամը չի արգելում անել: Իսլամը ամեն մարդու տալիս է խաղաղություն ու հանգստություն, երաշխավորում է հասարակության մեջ յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանությունը:

Ալլահը Ղուրանում ասում է.

«Ասա. «Եկեք ձեզ կարդամ այն, ինչ արգելել է ձեզ ձեր Տերը. Մի՛ կապեք Նրան ոչնչի հետ, վերաբերվեք ձեր ծնողներին լավագու՛յն կերպով՝ լի բարությամբ, մի սպանեք ձեր երեխաներին, վախենալով աղքատությունից, քանի որ Մենք կապահովենք ձեր և ձեր երեխաներին սննդով: Մի մոտեցեք Ալ-Ֆաուախիսին (լոխկալի արարքենրին), ոչ բացահայտ, ոչ էլ թաքուն, մի սպանեք ոչ մի հոգի (բացի այն դեպքից, երբ դա մի անհավատ է և հարձակում է մուսուլմանների վրա), եթե դրա իրավունքը չունեք (եթե չի պահանջում արդարությունը): Դա ձեզ պարտադրել է Ալլահը, միգուցե դուք հասկանաք:Մի՛ մոտեցեք որբի ունեցվածքին, եթե չեք մոտենում լավ ճանապարհով (և լավ մտքով, որ բարեկարգացնելու համար), մինչ նա չհասնի հասուն տարիքի: Հաշվեք ու կշռեք (լիովին) արդար: Մենք մարդուն իր հնարավորությունները գերազանցող դժվարություններով չենք ծանրաբեռնում: Երբ դուք խոսում եք, արդար եղեք, նույնիսկ եթե դա վերաբերվում է ձեր բարեկամին: Կատարեք Ալլահի համաձայնությունը: Դրանք է ձեզ ստիպում Ալլահը, որպեսզի լրջորեն ի նկատի ունենաք» (Ղուրան 6:151-152)

Ալլահը նաև ասել է.

«Ալլահը հրամայում է Ալ-Ադլ (արդարություն) և Ալ.Իխսան (Ալլահի դիմաց ծառայության կատարում լավագույն ձևով) և Իտա-դի Էլ-Կոռբա (բարեկամներին իրենց իրավունքները տալ, նրանց լավ վերաբերվելով ու սերտ կապեր պահպանելով) և արգելում է Ալ-Ֆախսա (ամեն լոխկալի արարք) և Ալ-Մունկառ (ամեն ինչ, որ արգելվում է Իսլամական Օրենքի կողմից) և Ալ-Բագի (վատ վարվելու և անարդարության ամեն տեսակ): Ձեզ պատվիրում է, որ լրջորեն ի նկատի ունենաք» (Ղուրան 16:90)

Հետևաբար Իսլամը դա խաղաղության ընդհանրացված կրոն է, այդ բառերի լրիվ իմաստով: Այդ ամենը իրագործվում են իսլամական հասարակության մեջ, ինչպես ասել է Ալլահը.

«Իսկ նրանք՝ ովքեր անարդարորեն կցածրացնեն (խոսքերով կամ արարքներով) հավատացյալ տղամարդկանց ու կանանց, ապա վերցնում են իրանց վրա ամենավատ ստորացումը և մի բացահայտ մեղք» (Ղուրան 33:58)

Մարգարե Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Մուսուլմանը նա է ում լեզուն ու ձեռքերը չեն վնասում մյուս մարդկանց, իսկ Մուհաջիրը (հանուն Ալլահի տեղափոխվածը) դա այն մարդն է, որը ձեռնպահ է մնում Ալլահի կողմից արգելվածներից»:

Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան ասել է նաև.

«Հավատացյալը այն մարդն է, որը վայելում է աշխարհի վստահությունը»:

Իսլամը միջազգային մակարդակի վրա կոչ է անում արդար համակեցության սկզբունքների վրա հիմնավորված պայմանագրային պարտավորությունների խիստ պահպանմանը: Ինչպես նաև դա լինում է, երբ մի իսլամական հասարակությունը չի անցնում իր սահմանները (չափերը) այլ հասարակության նկատմամբ, նույն կերպով է վերաբերվում այն հասարակություններին, որոնք թշնամություն չեն անում մուսուլմաններին: Դրանք աստվածային խոսքերին են համաձայնում.

«Ով դուք, հավատացյալներդ: Մտեք Իսլամ ամբողջությամբ ու լավագույն կերպով (պահպանելով Իսլամի օրենքներն ու կանոնները): Եվ մի հետևեք Սատանայի քայլերին: Նա ձեր համար մի բացահայտ թշնամի է» (Ղուրան 2:208)

Իսլամը հրամայում է արդարությանը ու մեղադրում անարդարությունը, նույնիսկ նրանց համար, ովքեր նրան թշնամություն են անում:

Ալլահն ասել է.

«Ով դուք, հավատացողներդ: Կանգուն եղեք հանուն Ալլահի, որպես արդարության վկաներ, և մարդկանց ատելությունը թող ձեզ չդրդի անարդարության: Արդար եղեք: Դա է բարեպաշտության ամենամոտ բանն է: Եվ վախեցեք Ալլահից, քանի որ Նա շատ լավ գիտի ձեր արարքները» (Ղուրան 5:8)

Աս-Սալամը (Խաղաղը), Ալլահի փառավոր անուններից մեկն է:

Ալլահն ասել է.

«Նա Ալլահն է, և բացի նրանից աստվածություն չկա: Ալ-Մալեկը (Թագագոր), Ալ-Կուդուսը (Ամենասուրբ և Ամենաբարձր), Աս-Սալամը (ոչ մի անկատարություն չունեցող, Խաղաղություն), Ալ-Մումինը (Իր մարգարեներին հրաշքներով ու նշաններով հաստատող ու պահապան), Ալ-Մուհաիմենը (Իր ստեղծածներին հետևող), Ալ-Ազիզը (Անհաղթ, Ամենազոր), Ալ-Ջաբարը (Ում որոշումը միշտ գործում է, բոլոր էակները կատարում են Նրա հրամանը), Ալ-Մուտակաբերը (Իր Վեհությունով Տպավորող), Ալլահը բարձր է բոլոր նրան որպես գործընկեր տրվածներից» (Ղուրան 59:23)

Աս-Սալամը դա Ալլահի այգու անվանումներից մեկն է:

Ալլահն ասել է.

«Դար Էս-Սալամ (դրախտ) կունենան իրենց Տիրոջից: Եվ նա Ուալի (Պահապան ու Հոգատար) է նրանց համար իրենց արածների համար (անցյալ կյանքի)» (Ղուրան 6:127)

Աս-Սալամ դա դրախտի բնակիչների ողջույնն է:

Ալլահն ասել է.

«Այն օրը՝ երբ նրանք կհանդիպեն Նրան, նրանց ողջույնը կլինի «Սալամ» բառը: Նա նրանց համար մեծ պարգև է պատրաստել (Դրախտը)» (Ղուրան 33:44)

Աս-Սալամը դա այն արտահայտությունն է, որով ողջունում են իրար մուսուլմանները, ասելով. «Աս-Սալամու ալեյկում»: Դա տալիս է հանգստության, հանգստության զգացմունք ողջունողին ու ողջույնն ընդունողին: Այն ասես իր մեջ պարունակում է անվտանգություն ու պահպանություն:

Այդ ողջույնը համաձայն մարգարեի (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) խոսքերին հանդիսանում է լավագույն արարքներից մեկը հավատացյալների համար:

Նա ասել է.

«Հանուն Ալլահի, չեք մտնի դրախտ մինչև չհավատաք, և չեք հավատա, մինչև չսիրեք իրար: ձեզ կհղեմ մի բանի, որը կատարելիս դուք կսիրեք իրար: Տարածեք Սալամը: Ողջունեք իրար» (Մուսլիմ)

Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այդ ողջույնը նշանակեց որպես լավագույն արարքներից մեկը, քանի որ այն հանգստացնում է մարդկանց սրտերը և իրար է մոտեցնում մարդկանց, երբ ողջունում են մեկը մյուսին: Ինչպես նաև վերացնում է անհավասարություններն ու տարբերությունները:

Մարգարեին (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) հարցրեցին Իսլամի լավագույն արարքների մասին նա պատասխանեց. «Կերակրել մարդկանց ու ասել. «Սալամ»: Ողջունի՛ր ծանոթներին ու անծանոթներին» (Բուխարի և Մուսլիմ)

Այդպիսով այս Իսլամ կրոնը բերեց օրենքներ, որ կարգավորում են մարդկային հարաբերությունները, պատերազմը, ամուսնությունը, հասարակությունը, քաղաքականությունը, երկրպագումը և այլն: Նպատակ ունի ստեղծել մի կատարյալ հասարակություն, որը կձևավորի ու կկարգավորի մուսուլմանների կապն իրենց Տիրոջ հետ, հասարակությանը շրջապատի աշխարհի հետ կամ կլինեն մարդկային հասարակություններ կամ էլ բնության համար: Ամբողջ մարդկությունը չի կարող ստեղծել Իսլամի պես մի կրոն: Դա այնպիսի կատարյալության հավատք է, որ պարունակում է ամեն ինչ ու պետք է այն ընդունել, մարդիկ կոչ լինեն դեպի դա և հետևեն դա սերնդե սերունդ փոխանցմանը և ոչ թե թշնամաբար ընդունեն: