Իսլամն ու կինը

Իսլամն ու կինը

Համաձայն իսլամական մոտեցման տղամարդն ու կինը տարբեր են իրար նկատմամբ և յուրաքանչյուրը խաղում է իր հատուկ դերը կյանքում: Կնոջ հանդեպ հարգալից վերաբերմունքը դա այն չափումն է, որը որոշում է տղամարդու ներքին մաքրության բարեպաշտության մակարդակն ու կարգապահությունը: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Ձեզանից լավագույնը նա է՝ ով բոլորից առավել լավ է վերաբերվում իրենց ընտանիքին (կանանց), և ես ձեր մեջ լավագույնն եմ իմ ընտանիքի (կականց) հանդեպ» (Ատ-Տիրմիդի)

Կինը դա առաջին մարդն է, ում հետ տղամարդը պետք է արդար լինի, պահպանի կապերն ու լավ վերաբերվի: Մի անգամ մի մարդ մարգարեին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հարցրեց.

«Ո՞վ է բոլորից շատ արժանի իմ կապվածությանը բարությանն ու լավ վերաբերմունքին»: Նա պատասխանեց. «Քո մայրը»: Տղամարդը հարցրեց. «Իսկ այնուհետև ո՞վ»: Պատասխանեց. «Քո մայրը»: Տղամարդը հարցրեց. «Իսկ այնուհետև ո՞վ»: Առաքյալը պատասխանեց. «Քո մայրը»: Տղամարդը հարցրեց. «Իսկ այնուհետև ո՞վ»: Առաքյալը պատասխանեց. «Քո հայրը» (Ալ-Բուխարի)

Ալլահի առաքյալ Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Կանայք տղամարդկանց զույգերն են» (Աբու Դաուդ)
  • Կինը ունի այնպիսի մարդկային բնություն ինչպիսինն ունի տղամարդը, և դրանում Իսլամը նրանց միջև ոչ մի տարբերություն չի դնում: Իսլամը կնոջը չի համարում մեղքերի աղբյուր, և չի զննում նրան որպես մեղավոր Ադամին դրախտից վտարման համար:
  • Կինը ինչպես և տղամարդը հավասար են անձին վերաբերվող թեմաներում: Իսլամում կինը պահպանում է իր անունն ու ազգանունը ամուսնությունից հետո՝ չեն ընդունում տղամարդկանց ազգանունները:
  • Կնոջը ինչպես և տղամարդուն սպասում է պարգև այս և հաջորդ կյանքում Ալլահի օրենքները կատարելու համար, և նա ինչպես և տղամարդը կպատժվի Ալլահին ենթարկվելուց հրաժարվելու դեպքում:
  • Իսլամում կնոջ պատիվը հավասար է տղամարդունը, այն փաստում, որ Իսլամը ձգտում է պահպանել և բարձրացնել նրանց պատիվը:
  • Կինը ինչպես և տղամարդը ունի ժառանգություն ստանալու իրավունք:
  • Կինը տղամարդուն հավասար կարող է անել ինչ ուզում է իր ունեցվածքի հետ:
  • Կինը ինչպես և տղամարդը պատասխանատու են հասարության հանդեպ:
  • Կինը ինչպես և տղամարդը ունի կրթություն և ճիշտ դաստիարակություն ստանալու իրավունք:
  • Լավ դաստիարակություն ստանալու, լավ մանկության ու հոգ տանելու թեմաներում կանայք տղամարդկանց հետ ունեն հավասար իրավունքներ: Իսլամը հաստատում է, որ եթե կատարվեն այդ ամենը, ապա կանանց վիճակը զգալիորեն կլավանա:
  • Կանայք իրավունք ունեն իրենց ամուսիններից ստանալ այն ամենը՝ ինչի կարիքն ունեն, և նույնիսկ ավելի շատ: Եթե նա ամուսնացած չի, ապա նրան ապահովում է նրա հայրը, իսկ նրա մահվանից հետո, նրա եղբայրները, իսկ հայր ու եղբայրներ չունենալու դեպքում ապահովում են նրա մոտ բարեկամները:
  • Կինը իրավունք ունի պահել բոլոր գումարներն իր մոտ: Նա պատասխանատու չէ ընտանիքի տնտեսական ապահովության համար:
  • Կանայք իրավունք ունեն սեքսուալ բավարարություն ստանալ իրենց տղամարդկանցից:
  • Կինը իրավունք ունի ապահարձանից հետո իրենց մոտ պահել երեխաներին, բացի այն դեպքերից, եթե նրա ի վիճակի չեն խնամել և ճիշտ դաստիարակություն տալ երեխաներին կամ այլ լուրջ պատճառների դեպքերում:
  • Կինը իրավունք ունի բաժանվելուց կամ ամուսնու մահից հետո կրկին ամուսնանալ:

Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

««Նա ով ունի երեք դուստր կամ երեք քույր, և ապահովելով է նրանց արժանապատիվ խնամք, վախենալով Ալլահից, իմ հետ այսպես կլինի՝ Դրախտում»: Եվ նա ցույց տվեց իրար կպցված յուր չորս մատերը» (Ահմադ և ուրիշներ)