Իսլամն ու հարստությունը

Իսլամն ու հարստությունը

Իսլամում բոլոր հարստությունները պատկանում են միայն Ալլահին, և նա վստահել է դա մարդկանց: Հարստություն ունենալը մարդու համար պատասխանատվություն է: Այն պետք է ձեռք բերվի Իսլամում թույլատրված միջոցներով և ծախսվի թույլատրված միջոցներով, ընդ որում այն իր անձի կամ իր անձից կախվածություն ունեցողների համար մուսուլմանը պետք է ձեռնպահ մնա ավելնորդություններից և վատնելուց:

Մարգարե Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Դատաստանի օրը Ալլահի ոչ մի ստրուկ չի կարող քայլ անել մինչ հարցված չլինի չորս բաներ. թե թե ինչպես է օգտագործել իր ժամանակը, թե ինչպես է անց կացրել իր երիտասարդությունը, թե ինչպես է ստացել իր հարստությունները և ինչպես է ծախսել, թե ինչպես է օգտագործել իր գիտելիքները» (Ատ-Տիրմիդի)

Հարստությունը պետք է ճիշտ ծախսվի:

Ալլահն ասել է.

«Բարեպաշտությունը չի կայանում նրանում, որ ուղղեք ձեր երեսները արևելք ու արևմուտք: Սակայն բարեպաշտություն է Ալլահին, Դատաստանի Օրվանը, Հրեշտակներին, Գրքին, մարգարեներին հավատալը, իր ունեցվածքից տալը՝ բարեկամներին, որբերին, աղքատներին, օտարական ճամփորդներին, խնդրողներին և հանուն ստրուկների ազատման, չնայելով սիրուն դեպի ունեցվածքը» (Ղուրան 2:177)