Իալամն ու Ջիխադը

Իալամն ու Ջիխադը

Իսլամի սխալ հասկացված բառերից մեկը դա Ջիխադ բառն է: Դժբախտաբար այդ բառը օգտագործվել է սխալ ճանապարհով և դրա արդյունքում շատ մարդիկ կապում են այդ բառի հասկացությունը պատերազմի և հանցագործության հետ: Բառացիորեն ջիխադ նշանակում է պայքար բարու կամ չարի համար: Բառի հիմնական նշանակությունը դա ինքն իր դեմ, տիրանի և նեղվածության դեմ հակամարտությունն ու դիմադրությունն է:

Ջիխադ բառը կարող է նշանակել նաև պատերազմական գործողություն: Օգտագործվում է որպես վերջնական գործողություն մարդու իրավունքները պաշտպանելու և այլ անարդարությունների դեմ: Նույնիսկ պատերազմային ժամանակներում մուսուլմանները կոչ են արվում իրենց պատիվը բարձր պահելուն: Տանջարանները շատ խստորեն արգելվում են: Նաև արգելվում է նույնպես խստորեն վատ վերաբերմունքը անզենների, կանանց, երեխաների և տարիքավորների հետ պատերազմային ժամանակներում:

Ալլահի առաքյալ Մուհամեդն ասել է.

«Պատերազմեք հանուն Ալլահի և Նրա համար... մի՛ անցեք ձեր չափերը, մի՛ շահագործեք դրությունները, մի դավադրեք և հարգեք զոհվածների մարմինները, և մի սպանեք փոքր երեխաներ» (Մուսլիմ):

Իսլամը նաև արգելում է սրբավայրերի պղծումն ու վերացումը, սպանությունը կամ կենդանիներին վնասելն ու ծառերի վերացումը:

Մուսուլմանների և անհավատների միջև պատերազմի ժամանակ Աբու Բակրը՝ մարգարեի մահից հետո առաջին խալիֆը, նախազգուշացրեց իր հրամանատարներին, ասելով նրանց.

«Ով մարդի՛կ: Ձեզ տաս բան եմ հրամայում և անգիր իմացեք դրանք. Մի՛ դավաճանեք, մի՛ անցեք ձեր չափերը, մի՛ խախտեք համաձայնությունները, մի դավադրեք և հարգեք զոհվածների մարմինները, և մի սպանեք փոքր երեխաներ, ծերերին ու կանանց: Մի՛ կտրեքեք և ոչ էլ այրեք ծառերը: Մի կտրեք բերքատու ծառեր, մի մորթեք ոչխարներ, կովեր կամ ուղտեր մի՛ մորթեք, եթե չեք ուտելու: Կանցնեք այնպիսի վայրերով, որտեղ վանքերում փակված մարդիկ են ապրում. Մի՛ անհանգստացրեք նրանց, այլ թողեք մնան իրենց վայրում՝ որտեղ նվիրվել են: (Ատ-Տաբարի, գ. 3)

Մարգարեն իր հետևորդներին ասել է, որ մեծագույն ջիխադը դա մարդու ինքն իր դեմ պայքարն է: