Իսլամն ու հասարակությունը

Իսլամն ու հասարակությունը

Իսլամը պատուիրում է բոլորին հոգ տանել միջավայրի պահպանության համար և արգելում է այն աղտոտելը: Դրան հասնելու համար Իսլամը օգտագործում է հետևյալ միջոցները.

Իսլամը ոգևորում է ծառ կամ նմանատիպ օգտակար բույս տնկելուն:

Մուհամեդ մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Եթե մուսուլմանը ծառ կամ բույս տնկի, որի պտուղը ուտելու է թռչունների, մարդկանց կամ այլ կենդանիների համար, դա պարգևի պատճառ է, քանի որ հաշվի է առնվում որպես ողորմություն տալու արարք» (Ալ-Բուխարի)

Իսլամը նվիրատրություն է խոստանում նրան՝ ով ճանապարհից կհանի առարկան, որը խանգառում է մյուսներին կամ միջավայրի համար վտանգ է ներկայացնում:

Մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Ճանապարհից վնասակար առարկա հեռացնելը դա ողորմություն տալու արարք է» (Ալ-Բուխարի)

Մարդու կյանքի համար վտանգավոր վարագային հիվանդությունների հայտնվելու դեպքում Իսլամը հղում է կատարել կարանտինային ձեռնարկություններ, որպեսզի պահպանվի բարեկեցիկ թաղամասերում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը:

Մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է. «Եթե լսեք, որ ինչ-որ տեղ վիրուսային հիվանդություն է առաջացել, ապա մի մեկնեք այնտեղ: Եթե դա լինի այն տեղը, որտեղ դուք եք գտնվում, դուրս մի եկեք այդ տեղից» (ԱլԲուխարի)

Իսլամը արգելում է կենդանիների աննպատակ սպանությունը:

Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Եթե ինչ-որ մեկը առանց նպատակի ճնճղուկ սպանի, ապա Դատաստանի Օրը այդ թռչունը կդիմի Ալլահին. «Ով Ալլահ: Այն մարդը առանց պատճառի ինձ զրկել է կյանքից, և իմ մահը նրան ոչ մի օգուտ չտվեց»» (Իբն Հիբբան)

Իսլամը խիստ արգելում է մարդկանց անհարմարություններ ստեղծելը, մարդկանց աշխատելու կամ հանգստանալու տարածքները աղտոտելու հետևանքով:

Ալլահ առաքյալն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Ձեռնպահ մնացեք երկու արարքներից, որոնց արդյունքում մարդիկ անիծում են մյուսներին» (Նրա հետևորդները) հարցրեցին. «Իսկ այդ ի՞նչ արարքներ են, որոնց համար մարդիկ անիծում են իրար, ով Ալլահի առաքյալ»: Նա պատասխանեց. «Կարիքը հոգալը, այն վայրերում, որտեղով անցնում են մարդիկ, կամ այն տեղերում, որտեղ մարդը արևից թաքնվում է» (Մուսլիմ)