Իսլամն ու մյուս Աստվածային կրոնները

Իսլամն ու մյուս Աստվածային կրոնները

Իսլամը կարգադրում է իր հետևորդներին պարտադիր հավատալ նախկին Աստվածային կրոններին իրենց բոլոր առաքյալներով ու մարգարեներով: Մուսուլմանները պետք է սիրեն ու հարգեն նրանց բոլորին:

Ալլահն ասում է.

«Այդպիսինն է մեր փաստարկը, որը տվեցինք Աբրահամին նրա ժողովրդի դեմ: Մենք բարձրացնում ենք բարձր տեղերի ում ցանկանում ենք և քո Տերը Խակիմ (ամենաիմաստուն) ու Ալիմ (ամենագետ) է: Մենք նվիրեցինք նրան (Աբրահամին) Իսահակին ու Հակոբին և տարանք նրանց (երկուսին էլ) հարթ ճանապարհով: Եվ նրանից (Աբրահամից) առաջ տարանք Նոյին, իսկ նրա հետնորդներից՝ Դավիթին, Սողոմոնին, Հոբին, Հովսեփին, Մովսեսին և Ահարոնին, և այդպես Ենք նվիրատրում Ալ-Մուխսենիններին (բարեգործներին): Ինչպես նաև Զաքարիաին, Հովհաննեսին, Հիսուսին և Իլիասին, որ բոլորն էլ բարեգործնից են: Ինչպես նաև Իսմայելին, Ելիսանին, Իոնին ու Լոթարին, նրանց բոլորին նախընտրեցինք բոլոր մարդկանցից բարձր: Ինչպես նաև նրանց հայրերից, հետնորդներից ու եղբայրներից որոշներին: Մենք նախընտրեցինք (ընտրեցինք) նրանց և տարանք հարթ ճանապարհով» (Ղուրան 6:83-87)

Ինչ է ասվում Ղուրանում Մովսեսի մասին

Ալլահն ասում է.

«Եվ պատմես, կարդալով Գրքում (Ղուրանում) Մովսեսի մասին (պատմությունը): Ճշմարիտ, նա ընտրյալ էր և առաքյալ էր ու մարգարե» (Ղուրան 19:51)

Ալլահն ասել է.

«Նա (Ալլահն) ասել է. «Ո՛վ Մովսես: Ես քեզ նախընտրեցի մարդկանից բարձր իմ առաքելություններով (որ Ես քեզ տվեցի) և Իմ խոսքերով (որ Ես քեզ ասացի): Վերցրու այն՝ ինչ տվել Եմ քեզ և եղիր շնորհակալներից մեկը» (Ղուրան 7:144)

Ալլահն ասել է.

«Մենք նույնպես տվեցինք Մովսեսին գիրքը (Տորան) որպես (Մեր պարգևատրման) լրացում նրան՝ ով բարեգործ էր, և որպես ամեն բանի մանրամասն բացատրություն և որպես ուղղություն ու ողորմություն, այնպես որ նրանք միգուցե հավատան, որ հանդիպելու են իրենց Տիրոջը» (Ղուրան 6:154)

Ալլահն ասել է.

«Մենք ուղարկեցինք Մուսային (Մովսեսին) մեր Այաթների (խորհրդանիշների, փաստերի, տվյալների) հետ (նրան ասելով). «Հանիր քո ժողովուրդը խավարի խորքից դեպի լույս և հիշացրու նրանց Ալլահի Օրերը (Աստվածային փաստերն ու Ալլահի պարգևները)»: Ճշմարիտ, կան դրանցում Աստվածային Նշեր ամեն համբերատար ու երախտապարտ մարդու համար» (Ղուրան 14:5)

Ինչ է ասում Ղուրանը մարգարե Հիսուսի և նրա մոր՝ Մարիամի (Մարիա) մասին

Ալլահն ասել է.

«Երբ հրեշտակները ասացին. «Ով Մարիամ: Ճշմարիտ, Ալլահն ընտրեց քեզ, մաքրեց ու բարձրացրեց աշխարհի բոլոր կանանց միջից»» (Ղուրան 3:42)

Ալլահն ասել է.

«Եվ Իսան (Հիսուսը) Ալլահի համար նման է Ադամին: Նա ստեղծեց նրան հողից, իսկ այնուհետև նրան ասաց. «Եղի՛ր»: Եվ նա եղավ» (Ղուրան 3:59)

Ալլահն ասել է.

«Ով Աստվածաշնչի երկրպագուներ: Ավելորդություն մի ցուցաբերեք ձեր կրոնում և ասեք Ալլահի մասին միայն ճշմարտությունը: Հիսուս Քրիստոսը՝ Մարիամի որդին միայն Ալլահի առաքյալ է, և Նրա Խոսքը («Եղի՛ր» –ու եղավ), որ ուղղաված էր Մարիամին, և մի ոգի (որ ստեղծվեց) Նրանից (Ալլահից) (Գաբրիելը փոխանցել է Ալլահի խոսքը Մարիամին և նրեշնչել է Հիսուսի հոգին նրա արգանդը): Հավատացեք Ալլահին ու նրա առաքյալներին և մի ասեք. «Երրորդություն»: Դադարեք, քանի որ այդպես ավելի լավ կլինի ձեր համար: Քանի որ Ալլահը Միակն ու Յուրօրինակն է, շատ Փառավոր ու Բարձր, որ երեխա ունենա: Նրան է պատկանում այն՝ ինչ երկնքում է և այն՝ ինչ երկրի վրա է: Բավական է, որ Ալլահն է ամեն ինչի կարգավորողը» (Ղուրան 4:171)