Իսլամն ու ոչ մուսուլմանները

Իսլամն ու ոչ մուսուլմանները

Իսլամը պաշտպանում է մուսուլմաններին թշնամություն չանող ոչ մուսուլմանների կյանքը, ունեցվածքն ու պատիվը: Արգելվում է նրանց նեղել ու փնովել, անօրինական է նրանց երաշխավորված իրավունքները խլելը, անարդար է նրանց շահագործելը:

Ալլահն ասում է.

«Ալլահը չի արգելում ձեզ լինել բարի և արդար նրանց հետ՝ ովքեր չեն պատերազմում ձեր դեմ կրոնի պատճառով և ձեզ չեն աքսորում ձեր օջախներից: Քանի որ, Ալլահը սիրում է արդարներին» (Ղուրան 60:8)

Ալլաքի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Ճշմարիտ, նրան՝ ով մարդ է նեղում, որը պայմանագիր է կնքել մեր հետ, խախտում է նրա իրավունքները, նրա վրա անտանելի բեռ է դնում կամ առանց նրա թույլտվության որևէ բան է վերցնում նրանից, ես հայտարարում եմ իմ հակառակորդ Դատաստանի Օրը»: Դա ասելուց հետո մատով ցույց տվեց իր կուրծքն ու ավելացրեց. «Ճշմարիտ, նրան՝ ով մարդ է սպանել, որի հետ կնքել ենք պայմանագիր և որը գտնվել է Ալլահի ու նրա առաքյալի պահպանության ներքո, չի վիճակվի զգալ դրախտի հոտերը, իսկ այդ հոտերը զգացվում են յոթանասուն տարի հեռավորությունից» (Ալ-Բայհակի)