Իսլամն ու գիտելիքը

Իսլամն ու գիտելիքը
Այս նկարում ցուցադրվում է նորագույն տեխնոլոգիայի ուղղություններից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիան չէր ունենա այսպիսի զարգացում, եթե չլիներ իսլամական քաղաքակրթությունը:

Իսլամը մարդկանց հղում է գիտելիքներ ձեռք բերելուն և թույլ չի տալիս ու նախազգուշացնում է, որ չլինեն անգրագետ:

Ալլահն ասում է.

«Ալլահը բարձրացնում է մակարդակներով ձեզանից նրանց՝ ովքեր հավատում են և նրանց՝ ում գիտելիք ունեն» (Ղուրան 58:11)

Իսլամը համարում է, որ գիտելիքների ձեռք բերումն ու դասավանդելը Ջաննա (Դրախտ) գնալու միջոցներ են:Իսլամի մարգարե Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Եթե ինչ-որ մեկը (անկեղծորեն, հանուն Ալլահի) կանգնի գիտելիքների որոնման (և ձեռքբերման) ճանապարհին, ապա Ալլահը դրա համար կհեշտացնի նրան դրախտ տանող ճանապարհը» (Աբու Դաուդ)

Իսլամը արգելում է գիտելիքներ թաքցնելը և համարում է, որ ամեն ոք պատրավոր է փնտրել դրանք: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) ասել է.

«Նա՝ ով գիտելիք թաքցնի, դատաստանի օրը կտանջվի կրակից հանված խցանով» (Իբն Հիբբան)

Իսլամը գիտնականներին, և մանավանդ աստվածաբանների տալիս է հատուկ հարգանքի տեղ, և պատուիրում է մուսուլմանների վերաբերվել նրանց համապատասխանող հարգանքով: Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Իմ հետևորդներից չի նա՝ ով չի հարգում իր մեծերին, բարի չի փոքրերի հանդեպ ու չի հարգում գիտնականներին արժանի հարգանքով» (Ահմադ)

Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մեզ տեղեկացրեց հասարակության մեջ գիտունի տեղի մասին.

«Գիտունի և մի երկրպագողի տարբերությունը նման է իմ ու ձեզանից ամենացածրի տարբերությանը» (Ատ-Տիրմիդի)