Իսլամն ու մաքրությունը

Իսլամը մաքրության կրոն է:

Ալլահն ասում է.

«Ով, Ադամի որդիներ: Զարդարվեք (մաքուր ու լավ հագուստ կրեք) ամեն անգամ մզկիթ գնալուց և կերեք ու խմեք, սակայն մի վատնեք, քանի որ Ալլահը չի սիրում վատնողներին» (Ղուրան 7:31)

Այն ջինջության կրոն է:

Ալլահն ասում է.

« Ալլահը սիրում է մեղանչողներին ու մաքուրներին (նրանց, ովքեր լվացվելիս անում են Իգտիսալ ու Ուդու իրենց աղոթքի համար)» (Ղուրան 2:222)
Առյուծների բակը Ալ-Համրա պալատում, Անդալուզիայում Այժմյան Իսպանիայում:
Առյուծների բակը Ալ-Համրա պալատում, Անդալուզիայում Այժմյան Իսպանիայում:

Ջինջությունը դա այն պայմաններից մեկն է, որով աղոթքը կհամարվի ընդունված գործողություն, երկրպագման մի գործողություն, որը մուսուլմանը կատարում է օրեկան հինգ անգամ: Նաև Իսլամը պահանջում է լվացվել սեռական ակտից հետո:

Ալլահը Սուրբ Ղուրանում ասում է.

«Ով դուք, հավատացողներդ: Աղոթքից սկսելուց առաջ լվացեք ձեր երեսներն ու ձեռքերը մինչև արմունկները, անց կացրեք ձեր (թրջված) ձեռքերը մազերի մեջով ու (լվացեք) ոտքերը մինչև կոճերը: Եթե Ձունուբի մեջ եք (այսինքն երբ սեռական ակտ էիք արել), ապա լվացեք (ամբողջ մարմինը Իղտիսալ անելով): եթե հիվանդ եք կամ ճամփորդում եք կամ ձեզանից մեկը գալիս է պետքարանից կամ կնոջ հետ եք եղել (այսինքն, սեռական կապի) և ջուր չեք գտնում, ապա Տայամում արեք (այսինքն, խփեք ձեր ձեռքերը մաքուր ավազի կամ հողի և անց կացրեք ձեռքերը ձեր երեսով և հետո ձեռքերը իրար շփեք): Ալլահը չի ցանկանում ձեր համար դժվարություններ ստեղծել, այլ ուզում է մաքրել ձեզ և ընդհանրացնի իր ձեզ տրվող բարությունը, հնարավոր է դուք շնորհակալ լինեք» (Ղուրան 5:6)

Իսլամը պահանջում է նաև լվանալ ձեռքերն ու երեսը ուտելուց առաջ և հետո:

Իսլամի առաքյալ Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Ոպրեսզի սնունդը օրհնված լինի, պետք է լվացվել սնունդը ընդունելուց առաջ» (Ատ-Տիրմիդի)

Նաև ասել է.

«Եթե չվախենայի, որ դա ծանր բեռ լինի իմ հետևորդների համար, ապա ես անպայման կհրամայեի նրանց, որ Սոակով մաքրեն ատամները ամեն աղոտքից առաջ» (Ալ-Բուխարի)

Հանձնարարում է մարդկանց մաքրել այն տեղերը (մարմնի) որոնք կարող են լինել միկրոբներ բերողներ: Իսլամի առաքյալ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Հինգն են այն գործողությունները, որոնք առաջանում են բնույթից ելնելով, որոնց համաձայն Ալլահը ստեղծեց մարդկանց. թլփատումը, թևատակերի մազերը հեռացնելը, կտրումը, մորուքի (շրթունքների վերևի) կտրումն ու եղունգները կտրելը» (Ալ-Բուխարի)