Ինչպե՞ս դառնալ մուսուլման

Mecca Kaaba Muslims Islam

Մուսուլման դառնալու համար պետք չէ կատարել ինչ-որ անհասկանալի, մտախոհող ծիսակատարություններ, որոնք կատարվում են հատուկ տեղում կամ որոշ մարդկանց ներկայությամբ: Իսլամում մարդը դիմում է իր Աստծուն անմիջականորեն՝ առանց որևէ փոխանցողների: Այդպիսով Իսլամ ընդունողը ուղղակի վկայում է, որ չկա երկրպագման արժանի աստվածություն բացի Ալլահից, և որ Մուհամեդը Ալլահի առաքյալն է: Անկեղծությամբ հնչում է այդ վկայությունը- «Լյա իլահա իլլա Ալլահ, Մուհամմադ-ռասուլու Ալլահ», մարդը սկսում է նոր կյանք, և նրա անցյալի մեղքերը լվացվում են:

Ալլահը Սուրբ Ղուրանում ասում է.

«Բացի մեղանչող, հավատացող ու բարի գործեր անողներից, նրանց համար Ալլահը կփոխի նրանց Աաիատները (արված մեղքերը) նվիրատրությամբ (ասես բարեգործություններ են արել) և Ալլահը Գաֆուր (ամեն ինչ ներող), Ռախիմ (Ողորմած)» (Ղուրան 25:70)

Ինչ վերաբերվում է Իսլամ ընդունած աստվածաշնչի մարդկանց, ապա Ալլահը նրանց համար պատրաստել է կրկնակի նվիրատրություն, նրա համար, որ նրանք հավատում էին իրենց առաքյալին, այնուհետև հավատացին մարգարե Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) և համբերատար ու անկեղծ էին ճշմարտության որոնումներում:

Ալլահն ասում է.

«Նրանք՝ ում մենք նախկինում գրություն (Աստվածաշունչ և Ավետարան) էինք շնորհում, մինչ (Ղուրանը), հավատում են դրան (Ղուրանին) (ուղղված է Մուհամեդի ժամանակաշտջանի Իսլամ ընդունած քրիստոնյաներին ու հրեաներին՝ինչպիսիք են Աբդուլլա իբն Սալլամն ու Սալման Ալ-Ֆարիսին): Երբ նրանց դիմաց ասվում է դա, նրանք ասում են. «Մենք հավատում ենք դրան, դա մեր աստծուց եկած հայտնությունն է: Ճշմարիտ, մենք և նախկինում մուսուլմաններ էինք»: Նրանք ստանում են իրենց պարգևատրությունը երկու անգամ (կրկնակի), նրանց համբերատար լինելու համար: Նրանք չարիքին բարիքով էին հեռացնում, և այն ամենից՝ ինչ տալիս ենք ծախսում են (խղճով)» (Ղուրան 28:52-54)

Բացի դրանից Ալլահը մաքրում է Իսլամ ընդունելուց առաջ կատարած բոլոր մեղքերը:

Մարգարեն ասել է.

«Իսլամը թողում է բոլոր նախկին մեղքերը» (Ալ-Մուսլիմ)