Դաստիարակությունն ու բարոյականությունը Իսլամում

decoration

Իսլամն արգելում է չարիքն ու անբարոյականությունը դրանց ցանկացած դրսեւորումներում:

Ալլահն ասել է.

«Ասա (ով Մուհամեդ). «Իմ Տերն արգելել է Ալ-Ֆաուախիս (լողկալի գործեր) կատարել, ոչ բացահայտ, ոչ էլ թաքուն, մեղքեր, անարդար հարձակումները, Ալլահին (երկրպագման մեջ) գործընկեր տալը, որի համար Ալլահը լիազորություն չի տվել և ասեք Ալլահի մասին այն՝ ինչի մասին չգիտեք» (Ղուրան 7:33)

Իսլամը որոշել եւ խրախուսում է բարձր բարոյականությունը եւ լավ վարվելակերպը:

Իսլամի մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.

«Ուղարկվել եմ, որ լիակատարացնեմ ամենաբարձր մակարդակի բարոյականությունը» : (Ալ-Հակիմ)

Ամենազոր Ալլահը Սուրբ Ղուրանում ասել է.

«Ասա. «Եկեք ձեզ կարդամ այն, ինչ արգելել է ձեզ ձեր Տերը. Մի՛ կապեք Նրան ոչնչի հետ, վերաբերվեք ձեր ծնողներին լավագու՛յն կերպով՝ լի բարությամբ, մի սպանեք ձեր երեխաներին, վախենալով աղքատությունից, քանի որ Մենք կապահովենք ձեր և ձեր երեխաներին սննդով: Մի մոտեցեք Ալ-Ֆաուախիսին (լոխկալի արարքենրին), ոչ բացահայտ, ոչ էլ թաքուն, մի սպանեք ոչ մի հոգի (բացի այն դեպքից, երբ դա մի անհավատ է և հարձակում է մուսուլմանների վրա), եթե դրա իրավունքը չունեք (եթե չի պահանջում արդարությունը): Դա ձեզ պարտադրել է Ալլահը, միգուցե դուք հասկանաք» (Ղուրան 6:151)

Մուհամեդ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը) լինի նրան) ասել է.

«Ձեզանից ոչ ոք չի հավատա մինչեւ իր եղբորը չի ցանկանա նույնը, ինչ որ կցանկանար իրեն» (Ալ-Բուխարի)