Ովքեր են թշնամություն անում Իսլամին

Ովքեր են թշնամություն անում Իսլամին

Նայելով մեզ շրջապատող աշխարհին, անկասկած կնկատենք, որ բազում մարդիկ ատում են Իսլամը: Ինչո՞վ է կապված նրանց այդ վերաբերմունքը այդ կրոնին: Եթե մենք փորձենք դասակարգել այդ մարդկանց ըստ խմբերի, ապա կտեսնենք, որ նրանց կարելի է բաժանել հետևյալ դասերի:

1)Բազմաստվածներ ու անգրագետներ: Նրանք ատում են Իսլամը, քանի որ այն արգելում է բազմաստվածությունն ու Ալլահից բացի այլ մեկին երկրպագելը: Ալլահն ասում է.

«Ասա (ով Մուհամեդ (բազմաստվածներին)). «Մի՞թե դուք հրամայում եք ինձ երկրպագել Ալլահից բացի նաև այլ մեկին, ով անմիտներ» (Ղուրան 39:64)

2)Նրանք՝ ում բնածին կամ բնական ունակությունները այս կամ այն պատճառներով փոխված պարզվեցին: Նրանք չեն սիրում Իսլամը, քանի որ այդ կրոնի դրույթները չեն համապատասխանում նրանց անբարոյական էությանը:

Ալլահն ասում է.

«Երեսդ կրոնին դարձրու անկեղծությամբ ու հաստատակամ և նվիրվածությամբ միայն դեպի Ալլահը: Դա (Միաստվածությունն է՝ Իսլամը) Բնության աշխարհը, որով Ալլահը ստեղծեց մադկանց: Մի՛ փոխեք Ալլահի կրոնը (Միաստվածությունը, որ բնական աշխարհն է, որով ձեզ ստեղծելէ Ալլահը, մի փոխարինեք դա բազմաստվածությունով ու անհավատությունով): Դա է օրինակելի կրոնը, սակայն մարդկության մեծամասնությունը չգիտի (դա)» (Ղուրան 30:30)

3)Անարդարները: Անարդարության և նենգության մեջ մտած մարդիկ չեն սիրում Իսլամը, քանի որ այն բոլորին կոչում է հավասարության ու արդարության:

Ալլահն ասում է.

«Ալլահը հրամայում է արդար լինել, բարին կատարել, մոտ հարաբերություններ ունենալ ու օգնել բարեկամներին և արգելում է ամեն վատ արարք, իսլամական օրենքին հակառակ արարք, անդուրությունները: Նա ձեզ խորհուրդ է տալիս, որ դուք լրջորեն հաշվի առնեք» (Ղուրան 16:90)

4 )նրանք՝ ովքեր ձգտում են տարածել անարդարությունն ու խարդախությունը:

Նրանց դուր չի գալիս, որ Իսլամը կոչ է անում բարեգործության ու արդարության:

Ալլահն ասում է.

«Նրանք (անհավատները) ձգտում են չարիք տարածել երկրում, սակայն Ալլահը չի սիրում չարագործներին» (Ղուրան 5:64)

5)Մյուսների համբերությունը չարաշահողները: Նրանք ատում են Իսլամը, քանի որ դա արդարության կրոնն է:

Ալլահն ասում է.

«Պայքարեք Ալլահի ճանապարհին նրանց հետ՝ ովքեր պայքարում են ձեր դեմ, սակայն ձեզ թույլատրվածի սահմանները մի անցեք (այսինքն՝ մի սպանեք անզեն քաղաքացիներին, կանանց, ծերերին, երեխաներին, կենդանիներին, ծառերին և այլն) (կամ դուք մի եղեք առաջին հարձակվողները), քանի որ Ալլահը հարձակվողներին չի սիրում» (Ղուրան 2:190)

6)Ֆանատիկներն ու էքստրիմիստնետը նույնպես չեն սիրում Իսլամը, քսնի որ դա խաղաղասեր կրոն է, որը դատապարտում է քանատիզմին:

Ալլահն ասում է.

«Այսպես ձեզ արդար ժողովուրդ արեցինք, որպեսզի դուք վկա լինեք ամբողջ մարդկությանը, իսկ առաքյալը՝ ձեզ» (Ղուրան 2:143)

7)Վայրենի ու սատանայական բնազդի մարդիկ: Նրանք ընդդիմանում են Իսլամին, քանի որ դա մաքրության կրոն է:

Ալլահն ասում է.

«Մի մոտեցեք անօրինական սեռական հարաբերություններին, քանի որ այն անդուր արարք է, որ դժողք է տանում» (Ղուրան 17:32)

8) Աշխարհիկ բարիքների ստրուկ դառած մարդիկ: Նրանք ընդդիմանում են Իսլամին, քանի որ այն մարդասիրության ու փոխօգնության կրոն է, և այդ պատճառով արգելում է և թույլ չի տալիս մարդկային թուլությունների ու կարիքների առիթից օգտվելը:

Ալլահն ասում է.

«Եվ անարդարորեն մի խժռեք ուրիշի ունեցվածքը և մի օգտագործեք դա, որ կաշառեք կառավարիչներին կամ դատավորներին, որպեսզի խժռեք մարդկանց ունեցվածքի որևէ մասը, մտածված և անարդար կերպով» (Ղուրան 2:188)

9)Նրանք՝ ովքեր իրենց ընտրյալ են համարում և անհարգալից են վերաբերվում մյուսներին: Նրանք չեն սիրում Իսլամը, քանի որ դա հավասարության կրոն է, որը պայքարում է անհավասարության ու ռասիզմի դեմ:

Ալլահն ասում է.

«Ով մարդիկ: Մենք ձեզ ստեղծեցինք տղամարդուց և կնոջից և ազգեր ու ցեղեր արեցինք ձեզ, որպեսզի դուք ճանաչեք միմյանց և ձեզանից Ալլահի ամենահարգելին դա անենաբաաստվածավախն է» (Ղուրան 49:13)